https://arm.sputniknews.ru/20230804/septemberin-rus-divanagetnern-arden-sjuniqum-klinen-hjupatvosutjan-bacman-hamar-63893961.html
Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար
Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար
Sputnik Արմենիա
Առկա հարցերը ռուսական կողմը տրամադրված է լուծել դաշնակցային ճանապարհով` ուղիղ և անկեղծ երկխոսության միջոցով։ 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T10:42+0400
2023-08-04T10:42+0400
2023-08-04T10:45+0400
կապան
սյունիք
ռուսաստան
հյուպատոսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/984/53/9845343_0:0:1600:901_1920x0_80_0_0_d36c48adfd2024bc10fd3469e6c0ecad.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքները տեղում կազմակերպելու համար։ ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։Նա նաև հավելել է, որ Մոսկվայի և Երևանի միջև արտաքին քաղաքական սերտ գործակցություն է հաստատված ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու Արևմուտքի երկրների չդադարող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցներ կիրառելու շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ավելի շատ ծուխ կա, քան խորոված»»,– ասել է Գոնչարը։Թե ինչով է ավարտվում արևմտյան «բարեկամությունը», ըստ Գոնչարի` աշխարհի տարբեր մասերում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում, օրինակներով է հայտնի։ Նա շեշտել է, որ ռուսական կողմը հույսը դնում է հայ բարեկամների իմաստնության վրա։Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ՌԴ–ն տրամադրված է, ինչպես և նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային ճանապարհով, ուղիղ և անկեղծ երկխոսության շրջանակներում։Մայիսի 28–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան - Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը։Կապանում հյուպատոսություն ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։
կապան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/53/9845343_63:0:1383:990_1920x0_80_0_0_c5cdd02f6e35b3a15a73756c97839dc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կապան, սյունիք, ռուսաստան, հյուպատոսություն
կապան, սյունիք, ռուսաստան, հյուպատոսություն
Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար
10:42 04.08.2023 (Թարմացված է: 10:45 04.08.2023) Առկա հարցերը ռուսական կողմը տրամադրված է լուծել դաշնակցային ճանապարհով` ուղիղ և անկեղծ երկխոսության միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքները տեղում կազմակերպելու համար։
ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։
«Ակտիվորեն նախապատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության լիաֆորմատ բացմանը։ Այս նախաձեռնությունը մեր երկրների առաջնորդները հաստատել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կայցելեն ռուս դիվանագետներ, որոնք կզբաղվեն օպերատիվ հարցերի լուծմամբ անմիջապես տեղում»,– նշել է ռուս դիվանագետը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվայի և Երևանի միջև արտաքին քաղաքական սերտ գործակցություն է հաստատված ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու Արևմուտքի երկրների չդադարող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցներ կիրառելու շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ավելի շատ ծուխ կա, քան խորոված»»,– ասել է Գոնչարը։
Թե ինչով է ավարտվում արևմտյան «բարեկամությունը», ըստ Գոնչարի` աշխարհի տարբեր մասերում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում, օրինակներով է հայտնի։ Նա շեշտել է, որ ռուսական կողմը հույսը դնում է հայ բարեկամների իմաստնության վրա։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ՌԴ–ն տրամադրված է, ինչպես և նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային ճանապարհով, ուղիղ և անկեղծ երկխոսության շրջանակներում։
Մայիսի 28–ին
հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան - Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը։
Կապանում
հյուպատոսություն ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։