00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա ցեղասպանության ակտ է. միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր

© Photo : AravotՄի շարք կառույցների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձոր
Մի շարք կառույցների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձոր - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Մի շարք կառույցների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձոր
Բաժանորդագրվել
Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչները կոչ են անում միջազգային ատյաններին արձագանքել իրողությանը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գործող երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային ու տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր այցելել են Կոռնիձորի սահմանային հատված։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է , որ նրանց ուղեկցել ու իրավիճակը տեղում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
«Խիստ մտահոգված ենք այս իրավիճակով, սա համարում ենք ցեղասպանության ակտ: Եվ հատկապես մեր մտահոգության առարկան են 30 հազար երեխաները, որոնք ապրում են Արցախում, որոնք այսօր զրկված են տարրական անհրաժեշտ սննդից, դեղորայքից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը։
ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն իր հերթին նշել է, որ այս այցով նրանք ուզում են միջազգային կառույցներին տեղեկացնել, իրազեկ պահել և խնդրել նրանց, որ կոտրեն բոլոր այն դռները, որոնց հնարավոր է և տեղ հասցնել այս մեսիջներն։
«Չի կարող օրը ցերեկով աշխարհի աչքի առաջ 30 հազար երեխա սովի մատնվել, երբ աշխարհը լիքն է ուտելիքով»,– ասել է նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Լրահոս
0