https://arm.sputniknews.ru/20230804/rd-um-zvorakvochajin-tariqy-kbardzrana-minchev-30-tarekany-putiny-orenq-e-stvoragrel-63917436.html
ՌԴ-ում զորակոչային տարիքը կբարձրանա մինչև 30 տարեկանը. Պուտինը օրենք է ստորագրել
ՌԴ-ում զորակոչային տարիքը կբարձրանա մինչև 30 տարեկանը. Պուտինը օրենք է ստորագրել
Sputnik Արմենիա
Օրենքն ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հունվարից։ 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T16:30+0400
2023-08-04T16:30+0400
2023-08-04T16:30+0400
ռուսաստան
վլադիմիր պուտին
օրենք
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63551943_0:0:2248:1265_1920x0_80_0_0_1c0bb33ad05b79536c6c83251f4c1a40.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային օրենք է ստորագրել, որը Ռուսաստանում զորակոչի տարիքը սահմանում է 18-ից 30 տարեկան` այդպիսով վերին շեմն ավելանում է երեք տարով: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց հարթակում:Օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2024 թվականի հունվարի 1-ից։Փաստաթղթով նախատեսվում է, որ զորակոչային ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում գտնվող քաղաքացու հետ, ովքեր զինվորական ծառայության են անցնում արտակարգ հանգամանքների ժամանակահատվածում (բնական աղետների հետևանքների վերացում, արտակարգ դրության միջոցառումների իրականացում, սահմանադրական կարգի վերականգնում և այլ արտակարգ իրավիճակներ), կամ մասնակցում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման գործողություններին կամ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, այլ զորքերի և մարմինների կողմից իրականացվող գործողություններին, այդ թվում՝ ՌԴ տարածքից դուրս միջազգային ահաբեկչական գործունեությունը կասեցնելու կամ նավերի արշավներին մասնակցելու համար առաջադրանքներ կատարելու համար, կարող է կնքվել մեկ տարի կամ պակաս ժամկետով զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63551943_207:0:2182:1481_1920x0_80_0_0_0a99458df5747d8430288bb544c1de59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, վլադիմիր պուտին, օրենք, զինծառայող
ռուսաստան, վլադիմիր պուտին, օրենք, զինծառայող
ՌԴ-ում զորակոչային տարիքը կբարձրանա մինչև 30 տարեկանը. Պուտինը օրենք է ստորագրել
Օրենքն ուժի մեջ է մտնում հաջորդ տարվա հունվարից։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային օրենք է ստորագրել, որը Ռուսաստանում զորակոչի տարիքը սահմանում է 18-ից 30 տարեկան` այդպիսով վերին շեմն ավելանում է երեք տարով: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց հարթակում:
Օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Պետդումայում առաջին ընթերցմամբ քննարկելու ընթացքում փաստաթուղթը նախատեսում էր զորակոչային տարիքի սահմանները 21-ից 30 տարեկան, ինչպես նաև անցումային շրջան զորակոչային տարիքի ստորին սահմանի համար մինչև 2026 թվականը: Երկրորդ ընթերցման ժամանակ ստորին սահմանի բարձրացման, ինչպես նաև անցումային շրջանի մասին փոփոխությունները բացառվեցին։
Փաստաթղթով նախատեսվում է, որ զորակոչային ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում գտնվող քաղաքացու հետ, ովքեր զինվորական ծառայության են անցնում արտակարգ հանգամանքների ժամանակահատվածում (բնական աղետների հետևանքների վերացում, արտակարգ դրության միջոցառումների իրականացում, սահմանադրական կարգի վերականգնում և այլ արտակարգ իրավիճակներ), կամ մասնակցում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման գործողություններին կամ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, այլ զորքերի և մարմինների կողմից իրականացվող գործողություններին, այդ թվում՝ ՌԴ տարածքից դուրս միջազգային ահաբեկչական գործունեությունը կասեցնելու կամ նավերի արշավներին մասնակցելու համար առաջադրանքներ կատարելու համար, կարող է կնքվել մեկ տարի կամ պակաս ժամկետով զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր։