00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձանքի եկան. պարտքերի պատճառով ԱՄՆ–ից խլեցին ամենաարժեքավորը

© Photo : Joe deSousaՄայամի, ԱՄՆ
Մայամի, ԱՄՆ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Մայամի, ԱՄՆ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Fitch միջազգային գործակալությունը 30 տարվա ընթացքում առաջին անգամ իջեցրել է ԱՄՆ վճարունակության գնահատականը։ Սպիտակ տունը շոկ է ապրում։ Ինչպես դա կանդրադառնա ամերիկացիների վրա` ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստի

Աշխարհի խոշորագույն տնտեսությանը տասնամյակներ շարունակ շնորհում էին ամենաբարձր վարկային վարկանիշը։ Սակայն պարտքերի հետ կապված անվերջանալի խնդիրներն ու բյուջեի աճող դեֆիցիտն արդեն դժվար է անտեսել։

Անհագ ախորժակ

Արտարժույթով ԱՄՆ–ի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն ААА–ից նվազեցրել են` հասցնելով АА+–ի։ 1994 թվականից ի վեր նման բան չէր եղել։
AAA–ն վճարունակության բացառիկ մակարդակ և պարտքի առումով դեֆոլտի նվազագույն վտանգ է նշանակում։ Ամեն տարի Fitch–ն այն շնորհում էր ԱՄՆ–ին։ Ներկայիս որոշումը խոստովանությունն է այն բանի, որ իրավիճակը վատթարացել է։ Դեռ աննշան։
Գործակալությունում նշել են հիմնական պատճառները` պարտքային մեծ բեռ, հնարավոր փոխառությունների սահմանաչափի անվերջ ավելացումներ, բյուջեի դեֆիցիտի աճ և ռեցեսիայի հնարավորություն։
Վերլուծաբանների կարծիքով` ամենից զատ այս գործոնները խաթարում են պետության վճարունակության և բյուջեի վերահսկման հարցում վստահությունը։
ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունում զարմացել են` Fitch–ի որոշումն անվանելով անհիմն և ոչ արդիական։ Սպիտակ տանը զայրացել են և հայտարարել, որ կտրականապես համաձայն չեն գործակալության հետ, քանի որ այնտեղ օգտվել են «հնացած տվյալներից»։

Միայն թվեր

Սակայն թվերն ինքնին խոսուն են։ Հունիսին կոնգրեսը երկար «մարտերից» հետո առավելագույն պետական պարտքի մակարդակը բարձրացրեց մինչև ՀՆԱ–ի 120 տոկոս, որպեսզի շարունակի փոխառությունները։ 2024 թվականին, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն, այն կլինի 125 տոկոս, 2025-ին` 129, 2028-ին` 136։
Երկրորդ եռամսյակում բյուջեի դեֆիցիտը կմոտենա ՀՆԱ–ի 8,4–ի տոկոսին։ Բայդենի վարչակազմն ընդամենը 8 շաբաթվա ընթացքում 1,8 տրիլիոն դոլարով ավելացրել է պետական պարտքը։
ԱՄՆ–ն նեղ վիճակում է հայտնվել. դեֆիցիտը փակելու համար պետք է ավելացնել փոխառությունները, իսկ պարտքի սպասարկման ծախսերն արդեն հասել են 970 մլրդ դոլարի (ՀՆԱ–ի 3,6 տոկոս)։
«Պարտատոմսի տոկոսների վճարման համար մոտ տրիլիոն դոլար են ծախսում։ Շուտով դրա վրա կգնա երկրում հավաքվող հարկերի շուրջ 50 տոկոսը։ 2024 թվականին պարտքի սպասարկումը կխլի բյուջեի եկամտի 15 տոկոսը», – նշում է Capital Lab–ի գործընկեր Եվգենի Շատովը։
Վերլուծաբանը հավելում է, որ ՀՆԱ-ի 120 տոկոսի չափով պարտքը 2.5 անգամ գերազանցում է նման վարկանիշերով երկրների համար միջին ցուցանիշները, զգալիորեն մեծացնում տնտեսության խոցելիությունը։

Երկար էին սպասում

Fitch–ի որոշումը վաղուց էր հասունանում։ Կարծես թե վերջին կաթիլը դարձավ այն, թե ինչպես էին ընթանում պետական պարտքի առավելագույն շեմի մասին քաղաքական բանավեճերը։
Capital Lab–ն ընդգծում է, որ փոխառությունների սահմանաչափի բարձրացման կամ սառեցման մասին համաձայնության հասնելու անկարողությունը ստիպեց կասկածի տակ դնել ԱՄՆ–ի` ժամանակին պարտավորությունները կատարելու պատրաստակամությունը։
«Ալֆա–Ֆորեքս» ընկերության գլխավոր տնօրեն Գուզել Պրոցենկոյի կարծիքով` գործակալությունը վարկանիշի նվազման հարցում միտումնավոր է ուշացել, մտավախություն ունենալով, որ դա կարող է հարվածել ԱՄՆ ֆոնդային շուկային և դոլարին։
Սեփական խաղը. Ռուսաստանն ու սաուդիտները ԱՄՆ–ին տեղն են դրել
Այսպես թե այնպես, ԱՄՆ–ի խնդիրները վաղուց են միջազգային գործակալությունների նշանառության տակ հայտնվել։ Դեռ 2011 թվականին էր S&P հոլդինգը նվազեցրել ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը։ Moody’s–ն ամենաբարձր գնահատականն է պահպանում, սակայն բացասական կանխատեսումներ է անում` արդեն 10 տարի։

Ռիսկերն ավելացել են

Fitch–ի որոշմանը ԱՄՆ ֆոնդային շուկան անկումով արձագանքեց, որին հետևեցին համաշխարհային ֆոնդային և ապրանքային շուկաները։ Սակայն արձագանքն ընդհանուր առմամբ զուսպ էր։ Ռուսաստանում ևս։
«Դոլարը պահպանում է «ապահով միջավայրի» կարգավիճակը, ԱՄՆ վարկային վարկանիշը և համաշխարհային խոշորագույն տնտեսության մեջ տոկոսադրույքները շարունակում են ծառայել որպես հիմնական կողմնորոշիչներ ամբողջ աշխարհի ներդրողների համար», – պարզաբանում է Եվգենի Շատովը։
Այլ հարց է, որ ինստիտուցիոնալ ներդրողների համար սա չափազանց բացասական ազդակ է։ Այժմ ԱՄՆ սուվերեն պարտքում կատարած ներդրումները անվտանգ չեն համարվում։
Լրահոս
0