00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի խումբ մտավորականներ Սմբատյանի կալանավորումը վերանայելու համար դիմել են Վարդապետյանին

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Սմբատյան
Սերգեյ Սմբատյան - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Սերգեյ Սմբատյան
Բաժանորդագրվել
Մտավորականներն ընդգծել են, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունը, նախատեսված բոլոր միջազգային հյուրախաղերի և նախագծերի չեղարկումը լուրջ վտանգ է մեր երկրի միջազգային վարկանիշի համար:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը։
Սիմֆոնիկ նվագախումբը հույս ունի, որ Սմբատյանը շուտով ազատության մեջ կլինի
Մտավորականները մասնավորապես նշել են, որ Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող անախորժ տեղեկությունները խոր տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում՝ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և երկրպագուների մոտ:
«Մենք համոզված ենք, որ դատական գործընթացը կընթանա թյուրիմացությունների պարզաբանման, իսկությունների վերհանման ուղղությամբ, որի արդյունքում մաեստրո Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր հայրենանվեր գործունեությունը»,– նշված է միջնորդության մեջ:
Մտավորականներն ընդգծել են, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ՀՀ միջազգային վարկանիշի պահպանման խնդիր կա. նվագախմբի գործունեությունը և նախատեսված բոլոր միջազգային հյուրախաղերի և նախագծերի չեղարկումը լուրջ վտանգ է մեր երկրի միջազգային վարկանիշին:
Միջնորդությունը ստորագրել են.
Հովհաննես Չեքիջյան` դիրիժոր, ՀՀ ազգային հերոս,
Տիգրան Մանսուրյան` կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ,
Ռուբեն Մաթևոսյան` երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ,
Հասմիկ Պապյան` օպերային մեներգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ,
Ռոբերտ Մլքեյան` դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ,
Ռուդոլֆ Խառատյան` բեմադրող ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ,
Գևորգ Հակոբյան` օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ,
Հովհաննես Այվազյան` օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ,
Սերգեյ Խաչատրյան` ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ,
Արմեն Հյուսնունց` դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ,
Հայկ Մելիքյան` դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ,
Հասմիկ Գրիգորյան` անվանի օպերային մեներգչուհի,
Լիպարիտ Ավետիսյան` օպերային մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ,
Արմինե Գրիգորյան` անվանի դաշնակահար,
Տիգրան Ցիթողցյան` անվանի նկարիչ,
Ռուբեն Մուրադյան` բալետային մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ,
Կարեն Շահգալդյան` անվանի ջութակահար։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Լրահոս
0