https://arm.sputniknews.ru/20230804/lgh-ambvoghjakan-etnik-ztumnery-kankhelu-hnaravvorutjun-ka-maruqjan-63963752.html
Հնարավորություն կա կանխելու ԼՂ ամբողջական էթնիկ զտումները. Մարուքյան
Հնարավորություն կա կանխելու ԼՂ ամբողջական էթնիկ զտումները. Մարուքյան
Sputnik Արմենիա
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը հիշեցրել է, որ այսօր բախվում ենք 2020 թ. պատերազմի սարսափելի հետևանքներին։ 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T22:23+0400
2023-08-04T22:23+0400
2023-08-04T22:47+0400
հայաստան
էդմոն մարուքյան
լաչինի միջանցք
ադրբեջան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1a/26603378_0:0:1600:901_1920x0_80_0_0_f3294c9f6e505d98d259387207519de7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի՝ հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 2023 թ. հուլիսի 22–ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց, որ իր ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»,– գրել է Մարուքյանը Twitter–ում:Նրա խոսքով` այսօր բախվում ենք Ադրբեջանի կողմից 2020 թվականին համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի ու սկզբունքի դեմ սանձազերծված պատերազմի սարսափելի հետևանքներին, բայց ԼՂ ամբողջական էթնիկ զտումները կանխելու հնարավորություն կա։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1a/26603378_177:0:1600:1067_1920x0_80_0_0_678ceed052cb9227de6d38b3a8afde39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդմոն մարուքյան, լաչինի միջանցք, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ
հայաստան, էդմոն մարուքյան, լաչինի միջանցք, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ
Հնարավորություն կա կանխելու ԼՂ ամբողջական էթնիկ զտումները. Մարուքյան
22:23 04.08.2023 (Թարմացված է: 22:47 04.08.2023) Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը հիշեցրել է, որ այսօր բախվում ենք 2020 թ. պատերազմի սարսափելի հետևանքներին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի՝ հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 2023 թ. հուլիսի 22–ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց, որ իր ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»,– գրել է Մարուքյանը
Twitter–ում:
Նրա խոսքով` այսօր բախվում ենք Ադրբեջանի կողմից 2020 թվականին համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի ու սկզբունքի դեմ սանձազերծված պատերազմի սարսափելի հետևանքներին, բայց ԼՂ ամբողջական էթնիկ զտումները կանխելու հնարավորություն կա։
«Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար
այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։