https://arm.sputniknews.ru/20230804/hh-artgvortsnakharary-cavakcel-e-vrastani-ishkhanutjann-u-zhvoghvovrdin-63914713.html
ՀՀ արտգործնախարարը ցավակցել է Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին
ՀՀ արտգործնախարարը ցավակցել է Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը մահացածների հարազատներին տոկունություն և համբերություն է մաղթել։ 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T15:58+0400
2023-08-04T15:58+0400
2023-08-04T17:18+0400
հայաստան
արարատ միրզոյան
հայաստան–վրաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63486246_0:0:3084:1736_1920x0_80_0_0_ec87dc50a3697ad020ca315986893a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վրաց ժողովրդին ցավակցել է Վրաստանի Ռաճա տարածաշրջանում տեղի ունեցած աղետի համար։ Նա այդ մասին գրառում է արել Twitter–ում։Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճա շրջան) տեղի են ունեցել սողանքներ, որոնց հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ է արգելափակվել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա է եղել։ Փրկարարներն աղետի գոտուց 70 մարդու են տարհանել։ Այս պահին հաստատված է, որ սողանքների հետևանքով 11 մարդ է մահացել, 25 անհետ կորած կա։Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63486246_343:0:3072:2047_1920x0_80_0_0_dcfac1438c1801f64ce77a30d16dd24d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, հայաստան–վրաստան համագործակցություն
հայաստան, արարատ միրզոյան, հայաստան–վրաստան համագործակցություն
ՀՀ արտգործնախարարը ցավակցել է Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին
15:58 04.08.2023 (Թարմացված է: 17:18 04.08.2023) Արարատ Միրզոյանը մահացածների հարազատներին տոկունություն և համբերություն է մաղթել։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վրաց ժողովրդին ցավակցել է Վրաստանի Ռաճա տարածաշրջանում տեղի ունեցած աղետի համար։ Նա այդ մասին գրառում է արել
Twitter–ում։
«Խորապես վշտացած եմ Ռաճա տարածաշրջանում տեղի ունեցած աղետի լուրից, որը մարդկային կյանքեր խլեց։ Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին, այս դժվարին պահերին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն և համբերություն»,– նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճա շրջան) տեղի են ունեցել սողանքներ, որոնց հետևանքով
«Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ է արգելափակվել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա է եղել։ Փրկարարներն աղետի գոտուց 70 մարդու են տարհանել։ Այս պահին հաստատված է, որ սողանքների հետևանքով 11 մարդ է մահացել, 25 անհետ կորած կա։
Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: