https://arm.sputniknews.ru/20230804/hashvapahy-vanadzvor-hamajnqi-bjujeic-aveli-qan-39-milivon-dram-e-hapshtakel-63904351.html
«Հաշվապահը» Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն դրամ է հափշտակել
«Հաշվապահը» Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն դրամ է հափշտակել
Sputnik Արմենիա
Քաղաքացին իրեն լիովին մեղավոր է ճանաչել, պատճառված վնասը վերականգնելու համար նրա գույքի վրա արգելանք է դրվել։ 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T13:22+0400
2023-08-04T13:22+0400
2023-08-04T13:23+0400
հաշվապահ
կոռուպցիա
հակակոռուպցիոն կոմիտե
հափշտակում
գումար
վանաձոր
տնօրեն
https://cdn.am.sputniknews.ru/img/226/96/2269650_34:301:1453:1099_1920x0_80_0_0_f973b687b3750df854a305b9fb8439c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ն Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ 2017թ. հունվարից 2020 թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը`Է.Ա.–ն օգտագործել է ծառայողական լիազորություններն ու էլեկտրոնային եղանակով կազմել վճարման հանձնարարագրեր։ Դրանցում մտացածին՝ «Սեմինար պարապմունք» անվան տակ մտցրել է կեղծ տեղեկություններ և առանց որևէ օրինական հիմքի իր բանկային հաշվեհամարին փոխանցել 23.014.381 ՀՀ դրամ:Եվս 900.000 ՀՀ դրամ էլ նա մաս-մաս փոխանցել է վերոնշյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցների բանկային հաշվեհամարներին, ապա վերջիններիս վստահեցրել, որ հիշյալ գումարների փոխանցումները տեխնիկական սխալմունքի արդյունք են և խնդրել դրանք կանխիկացնել և վերադարձնել իրեն:Կարճաղբյուրի դպրոցի հաշվապահը տնօրենի փաստաթղթով շուրջ 29 մլն դրամ է հափշտակել. ՔԿԱյդ գումարները, սակայն, Է. Ա.-ն չի մուտքագրել ՀՈԱԿ-ի բանկային հաշվին և հափշտակել է:2020 թ. հոկտեմբերի 1-ից 2022 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում լինելով ՀՈԱԿ–ի հաշվապահ` նա կրկին օգտագործել է ծառայողական լիազորությունները, իր և նույն ՀՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի բանկային հաշվեհամարներին փոխանցել 15.182.590 ՀՀ դրամ և հափշտակել:Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով: Ներկայացված մեղադրանքում Է. Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար արգելանք է դրվել մեղադրյալին պատկանող գույքի վրա:Ստեփանավանում նպաստի անվան տակ ավելի քան 245 միլիոն դրամ են հափշտակել պետբյուջեիցՆախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/226/96/2269650_0:0:1465:1099_1920x0_80_0_0_077ed0461f1ac4974a0e3720c79534d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաշվապահ, կոռուպցիա, հակակոռուպցիոն կոմիտե, հափշտակում, գումար, վանաձոր, տնօրեն
հաշվապահ, կոռուպցիա, հակակոռուպցիոն կոմիտե, հափշտակում, գումար, վանաձոր, տնօրեն
«Հաշվապահը» Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն դրամ է հափշտակել
13:22 04.08.2023 (Թարմացված է: 13:23 04.08.2023) Քաղաքացին իրեն լիովին մեղավոր է ճանաչել, պատճառված վնասը վերականգնելու համար նրա գույքի վրա արգելանք է դրվել։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ն Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2017թ. հունվարից 2020 թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը`Է.Ա.–ն օգտագործել է ծառայողական լիազորություններն ու էլեկտրոնային եղանակով կազմել վճարման հանձնարարագրեր։ Դրանցում մտացածին՝ «Սեմինար պարապմունք» անվան տակ մտցրել է կեղծ տեղեկություններ և առանց որևէ օրինական հիմքի իր բանկային հաշվեհամարին փոխանցել 23.014.381 ՀՀ դրամ:
Եվս 900.000 ՀՀ դրամ էլ նա մաս-մաս փոխանցել է վերոնշյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցների բանկային հաշվեհամարներին, ապա վերջիններիս վստահեցրել, որ հիշյալ գումարների փոխանցումները տեխնիկական սխալմունքի արդյունք են և խնդրել դրանք կանխիկացնել և վերադարձնել իրեն:
Այդ գումարները, սակայն, Է. Ա.-ն չի մուտքագրել ՀՈԱԿ-ի բանկային հաշվին և հափշտակել է:
2020 թ. հոկտեմբերի 1-ից 2022 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում լինելով ՀՈԱԿ–ի հաշվապահ` նա կրկին օգտագործել է ծառայողական լիազորությունները, իր և նույն ՀՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի բանկային հաշվեհամարներին փոխանցել 15.182.590 ՀՀ դրամ և հափշտակել:
«Այսպիսով՝ 2017-2022 թվականների ընթացքում Է. Ա.-ն, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման հանձնարարագրերում մտցնելով կեղծ տեղեկություններ, Վանաձոր համայնքի բյուջեից «Հաշվապահ» ՀՈԱԿ-ին հատկացված և իրեն վստահված միջոցներից դիտավորությամբ հափշտակել է ընդհանուր 39.096.971 ՀՀ դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով: Ներկայացված մեղադրանքում Է. Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար արգելանք է դրվել մեղադրյալին պատկանող գույքի վրա:
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: