00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղազախստանում ուզում են քրեականացնել հարսնացուների առևանգումը

© Photo : Unsplash / Alvin MahmudovՀարս. արխիվային լուսանկար
Հարս. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Բաժանորդագրվել
Գլխավոր դատախազությունն աջակցել է մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ղազախստանում մարդու իրավունքների հարցերով լիազորի գրասենյակը քրեական օրենսդրության մեջ փոփոխություններ է նախաձեռնել` ուղղված հարսնացուների առևանգումը կանխելուն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով օմբուդսմանի գրասենյակի հայտարարությանը։
Իրավապաշտպանները կարծում են, որ օրենսդրական նախաձեռնությունը կանխարգելիչ ազդեցություն կունենա և թույլ կտա նվազեցնել կանանց նկատմամբ իրականացվող հակաիրավական գործողությունները։
Չէր հասցրել մարզվել. տղան հարսնացուին փախցնելիս երկու անգամ գցել է նրան
Բացի այդ, առաջարկվում է գործող օրենսդրությունից հեռացնել ՔՕ–ի 125-րդ հոդվածի (մարդու առևանգում) ծանոթագրությունը, որը քրեական պատասխանատվությունից ազատում է մարդուն զոհին ինքնակամ ազատ արձակելու դեպքում։
«Գլխավոր դատախազությունն աջակցել է օմբուդսմանի առաջարկին, և օրենսդրական գործունեության ժամանակ փոփոխությունները կմտցվեն», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ամուսնանալու նպատակով աղջիկներին առևանգելու պրակտիկան դեռ մեծ տարածում ունի Ղազախստանում, հատկապես հարավային շրջաններում։
Մի շարք դեպքերում նման գործողությունները սեռական անձեռնմխելիության խախտումների, անարգանքի, անօրինական ազատազրկումների և նույնիսկ ինքնասպանությունների են հանգեցնում։
«Իրավիճակը դժվարանում է նրանով, որ այդ դեպքերը հիմնականում գաղտնի բնույթ են կրում առկա կարծրատիպերի գոյության պատճառով, որոնք կանանց թույլ չեն տալիս հայտնել նման հարկադրանքի կիրառման մասին։ Շատ դեպքերում երիտասարդները նույնիսկ տեղյակ չեն քրեական պատասխանատվության մասին։ Քչերն են գիտակցում, որ դա լուրջ հանցագործություն է, անձնական անձեռնմխելիության և ազատության հարցում մարդու իրավունքների կոպտագույն խախտում», – ասվում է տեղեկության մեջ։
Հայ ջիգիթները «փախցրել» են Ջավախքի ռուս աղջիկներին
Մարդու առևանգման հետ կապված քրեական իրավախախտումների վերլուծությունը ցույց է տվել, որ 2019 թվականից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նշված կատեգորիայի 214 քրեական իրավախախտում է գրանցվել։ Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ ասվում է, որ ամուսնական նպատակներով աղջիկների առևանգման վերաբերյալ հուսալի վիճակագրական տվյալներ չկան, քանի որ Քրեական օրենսգրքում նման իրավախախտման համար առանձին հանցակազմ չի նշվում։
Լրահոս
0