00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե առաջիկա կիրակի ընտրություններ լինեին, ՔՊ–ն կանցներ, թեպետ նվազագույն ձայներով

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մասնագետը չի բացառում, որ նման արդյունքներ ստացվել են նաև այն պատճառով, որ հարցվածների թվում նաև պետական ապարատի, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ կան։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարական ընտրություններ լինեին, հարցված քաղաքացիների մեծամասնությունն ընտրությունների չէր գնա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նրա խոսքով` քաղաքացիներին հետևյալ հարցն են տվել. «Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտեին կքվեարկեիք»։ Հարցվածների 13,3 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մյուս տոկոսները բաշխվել են տասնյակից ավելի կուսակցությունների ու դաշինքների օգտին։
ՔՊ նիստում ներկայացվել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը
«Հայաստան» դաշինքին 3,8 տոկոս ձայն է բաժին հասել, «Բարգավաճ Հայաստանին»՝ 1,8 տոկոս, «Պատիվ ունեմ»–ին՝ 1,5 տոկոս, Վարդան Ղուկասյանի («Դոգ») ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցությանը` 1,2 տոկոս, նույն արդյունքն է նաև «Հանրապետություն» կուսակցության դեպքում։ Հայ հեղափոխական դաշնակցության օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների միայն 0,8 տոկոսը, «Քաղաքացու որոշում»-ին՝ 0,5 տոկոս, Հայ ազգային կոնգրեսին և «Սասնա ծռեր»-ին՝ 0,4 տոկոս, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 0,3 տոկոս, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 0,2 տոկոս, «5165»-ին` 0,1 տոկոս և այլն։
«Փորձել ենք ոչ մեկին չնեղացնել, և ստացված թեկուզ նվազագույն ցուցանիշները ներկայացրել ենք։ 36,3 տոկոսը նշել է, որ չի մասնակցի ընտրություններին, դժվարացել է պատասխանել 20,2 տոկոսը»,– նշեց Նավասարդյանը։
Թե ինչպես է ստացվում, որ ստեղծված իրավիճակում կրկին թեպետ նվազագույն, բայց ամենաշատ ձայները «Քաղաքացիական պայմանագիրն» է հավաքել, Նավասարդյանը նշում է` հարցվածների շարքում կան նաև պետական ծառայողներ, ոստիկաններ և այլն։
«Եկեք չմոռանանք, որ հարցվածների շարքում կան ահռելի մեծ, ուռճացված պետական ապարատի ծառայողները, որոնք, մենք գիտենք, հակված են մշտապես իշխող ուժին ձայն տալ կամ գոնե ասել, որ տալու են, այստեղ կան ոստիկանական ուժերի, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնք ևս փորձում են ձայնը տալ կամ ասել, որ տալու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,– ասաց Նավասարդյանը։
Նա չի բացառում, որ եթե ՔՊ–ն չունենա իշխանական լծակներ, գրեթե հավասար կամ ավելի պակաս ձայներ կստանա, քան նշված կուսակցությունների մի մասը։
Նրա խոսքով` հաջորդ շաբաթ կամփոփեն նաև ավագանու ընտրություններում թեկնածուների վարկանիշները։
Լրահոս
0