00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն ու Բաքուն մշակում են սահմանագծման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ-ն
ՌԴ ԱԳՆ-ն - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
ՌԴ ԱԳՆ-ն
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ ռուսական կողմը ակտիվորեն աջակցում է Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին՝ օգտագործելով քաղաքական-դիվանագիտական ուղիները բոլոր մակարդակներում:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Տարածաշրջանում լարվածության թուլացման համար Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են Ռուսաստանի առաջարկների հիման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հուլիսի 25-ի վերջին շփումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ բարդ իրավիճակի ֆոնին։ Առանց զգայուն մանրամասներ բացահայտելու, կարող եմ ասել, որ մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնց վրա կողմերը կարող են աշխատել», - ասել է նա։
Մոսկվայում հույս ունեն, որ մարդասիրական նկատառումները առաջնային կգտնվեն Երևանի և Բաքվի միջև առկա քաղաքական տարաձայնությունների հանդեպ։
Գոնչարը նշել է, որ ՌԴ-ի շահագրգռվածությունը միշտ եղել է տարածաշրջանում կայուն խաղաղությունը, ինչ էլ որ հայտարարեն Ռուսաստանի թշնամիները: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը բոլոր փուլերում ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
«Կարծում եմ, որևէ մեկի մոտ կասկած չկա, որ իր աշխարհագրական դիրքի, պատմական անցյալի, կապերի ծավալի և բնույթի պատճառով Ռուսաստանը չի կարող և չպետք է անմասն մնա Անդրկովկասի խնդիրների լուծումից», - հավելել է նա:
Գոնչարը նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով` ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հասարակության ներկայացուցիչների և փորձագետների միջև երկխոսության զարգացումը:
«Ամեն ինչ չէ, որ այնքան արագ է լինում, որքան մենք կցանկանայինք։ Դա հասկանալի է` հաշվի առնելով հակամարտության տարիներին կուտակված խնդիրների ու հակասությունների զանգվածը։ Ընդ որում, աշխատանքը արհեստականորեն չենք արագացնում և չենք ձգտում հանդիպումներ անցկացնել պարզապես հանդիպելու համար։ Այնինչ մեր արևմտյան գործընկերները հաճախ այդպես են անում», - ասել է նա ։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա դիվանագետը նշել է, որ այդ հարցերն առարկայական քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է նրան, որ բոլոր պայմանավորվածությունները լինեն իրավահավասար։
«Կողմերից ոչ մեկի մոտ չպետք է տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ մեկն ավելին է ստացել։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը` սկզբում երկաթուղային, կօգնի բացահայտել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական ներուժը և հզոր ազդակ կլինի եռակողմ աշխատանքի մյուս բոլոր ուղղությունների համար», - ասել Է դիվանագետը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ Միխայիլ Միշուստինի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ: Արդյունքում կողմերը էական առաջընթաց են արձանագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում, մասնավորապես, ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել Երասխ - Ջուլֆա - Մեղրի - Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ:
Երևանի և Բաքվի հապճեպ պատրաստած խաղաղության պայմանագիրը նոր կոնֆլիկտների կհանգեցնի. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0