00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավտոմեքենաների վերարտահանում ՀՀ-ից ՌԴ. կա՞ երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան նշեց, որ երկրորդային պատժամիջոցներ կարող են կիրառվել երկակի նշանակության ապրանքների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Արևմուտքը երկրորդային պատժամիջոցներ է կիրառում այն դեպքում, եթե խախտվում է արտահանվող կամ ներկրվող կոնկրետ ապրանքախմբերի նկատմամբ իր սահմանած արգելքի պահանջը։ Մնացած ապրանքատեսակների, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա, դրանք չեն տարածվում. մեքենաները շարունակում են անարգել արտահանվել Ռուսաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը՝ մեկնաբանելով Հայաստանից ՌԴ օգտագործված ավտոմեքենաների վերաարտահանման վերաբերյալ հրապարակումները։
Նա այդպիսով անդրադաձավ շրջանառվող տեղեկություններին, թե Հայաստանը ՌԴ-ի համար դարձել է ավտոմեքենաներ վերարտահանող երկիր, ու չի բացառվում, որ մեր երկիրը ևս հայտնվի արևմտյան պատժամիջոցների տիրույթում։
«Աշխարհում վերարտահանող երկներ շատ կան։ Տարբեր իրավիճակներից ելնելով` ՀՀ–ն Ռուսաստանի կամ Իրանի համար դարձել է այդպիսին։ Կոնկրետ ավտոմեքենաների արտահանման կամ ներկրման դեպքում ես չգիտեմ մի դեպք, երբ պատժամիջոցներ կիրառվեն ՌԴ-ի նկատմամբ։ Կարծում եմ` խնդիրն ուղղակի կոմունիկացիաների մեջ է։ Օրինակ` Գերմանիան ուղիղ արտահանում չի անում ՌԴ, այլ դա անում է այլ երկրներով»,– նկատեց Եգանյանը։
Պաշտոնյան հիշեցրեց, որ բոլոր ժամանակներում պատժամիջոցները հիմնականում կիրառվել են երկակի նշանակության ապրանքների նկատմամբ։
Երկակի նշանակության ապրանք է, օրինակ, միկրոէլեկտրոնիկա պարունակող արտադրանքը, որը որոշակի վերափոխումների արդյունքում կարող է օգտագործվել զենքի արտադրության մեջ։
«Դրա համար փորձագիտական եզրակացություն է անհրաժեշտ։ Այսինքն, կարող է սովորական մի հեռախոսն իր պարամետրերով լինել երկակի, իսկ մյուսը` ոչ։ Ինչ վերաբերում է մարդատար մեքենաներին, ապա դրանք երկակի նշանակության ապրանք չեն և, հետևաբար, հսկման դաշտում չեն»,– նշեց Եգանյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետը տեղեկացրեց, որ ՀՀ–ն միացել է երկակի նշանակության ապրանքների հսկողության միջազգային համաձայնագրին, ըստ որի` ՀՀ–ում իրականացվում է այդ ապրանքատեսակների հսկողությունը։
«Երկակի նշանակության ապրանքները, երբ արտահանվում են, կապ չունի` ՌԴ, Բելառուս, ԱՄՆ, ԵՄ, արաբական երկրներ թե Չինաստան, նրանց բոլորի դեպքում կիրառվում է միջազգայնորեն ընդունված կարգավորումը»,– ընդգծեց նա։
Վերջերս ՀՀ կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում, ըստ որի` կան ապրանքներ, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ երկակի նշանակության ապրանք։ Դրանք նույնպես, ըստ Եգանյանի, անցնում են երկակի նշանակության ապրանքների հսկողության և արտահանման վերահսկողության ընթացակարգերով` անկախ նրանից, թե որ երկիր է արտահանվում։
Հիշեցնենք, որ հուլիսի 18–ին «Financial Times»–ը գրել էր, որ Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։ Եվ այս ամենը պարբերականը դիտարկել է ՌԴ–ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին։
Օրեր անց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, մեկնաբանելով «Financial Times»–ի հոդվածն, ասել էր, որ հրապարակման մեջ կան որոշ անհամապատասխանություններ։ Բացի այդ, նա նաև նշել էր, որ ՀՀ իշխանությունները թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ են, գործընկերների հետ բաց ու պարզ եղանակով են աշխատում և համագործակցում։
Լրահոս
0