https://arm.sputniknews.ru/20230804/adrbejani-nerkhuzhumic-tuzhats-nerqin-hand-gjughum-khmelu-jri-jragits-kanckacnen-2024-tin-63877236.html
Ադրբեջանի ներխուժումից տուժած Ներքին Հանդ գյուղում խմելու ջրի ջրագիծ կանցկացնեն 2024 թ.–ին
Ադրբեջանի ներխուժումից տուժած Ներքին Հանդ գյուղում խմելու ջրի ջրագիծ կանցկացնեն 2024 թ.–ին
Sputnik Արմենիա
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո խմելու ջրի ակունքը և ջրագծի մի մասը հայտնվել է ադրբեջանցի զինվորականների վերահսկողության տակ։ 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T08:55+0400
2023-08-04T08:55+0400
2023-08-04T15:16+0400
ներքին հանդ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
գյուղատնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26471273_0:78:1600:978_1920x0_80_0_0_8223e760601cbb2fdda8e7fca1e4811d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանական ներխուժումից տուժած Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում խմելու ջրի նոր ջրագիծ կանցկացվի միայն 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ համաձայն Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրած տեղեկատվության` Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած սահմանային միջադեպերով պայմանավորված, Ներքին Հանդ բնակավայրի խմելու ջրի ակունքը և ջրագծի մի մասը հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ:Նշենք, որ այժմ գյուղի բնակիչները «տեխնիկական» ջուր են ստանում գետից։ Գյուղացիները տարաներով խմելու ջուր են վերցնում գյուղում առկա երկու փոքր աղբյուրներից: Ինչ վերաբերում է նոր ջրագծի նախագծին, ապա, ըստ գյուղացիների, նախատեսվում է 1-2 կմ երկարությամբ նոր հորատանցք փորել և ֆիլտրեր տեղադրել:Հարցին, թե սահմանամերձ բնակավայրի գյուղացիներին ինչ օժանդակություն է հատկացվում, հատկապես որ նրանք զրկվել են ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, նախարարությունից հայտնել են, որ 22022 թ. Ներքին Հանդ բնակավայրի մեղվաբուծությամբ զբաղվող 23 ընտանիքների տրվել է ընդհանուր թվով 209 մեղվաընտանիք և մեղվապահի պարագաներով փաթեթ, ճագարաբուծությամբ զբաղվող 1 ընտանիքի տրվել է 20 ճագարով մինիֆերմա և 0.5 տոննա կեր, թռչնաբուծությամբ զբաղվող 20 ընտանիքից յուրաքանչյուրին հատկացվել է 0.5 տոննա թռչնի կեր (ցորեն): Թչնաբուծությունը խթանելու համար 18 ընտանիքից յուրաքանչյուրին հատկացվել է 28 հավ և 6 հնդկահավ: Հող ու անասուն չի մնացել. ինչո՞վ են ապրում սահմանամերձ Ներքին Հանդի բնակիչներըՆշենք, որ ինչպես ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էին ՊՆ-ից, ադրբեջանական ԶՈւ-ն գյուղի շրջանում առաջին անգամ առաջ է եկել 2021 թվականի մարտին։ 2022թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի շուրջ 20 քառ. կմ տարածք։Երեք կողմից Ադրբեջանի զինված ուժերով շրջափակված Ներքին Հանդը մնացել է գրեթե առանց գյուղատնտեսական նշանակության հողերի, ինչի հետ կապված գյուղացիների մեծ մասը վաճառել է անասունները ՝ մնալով առանց եկամտի հիմնական աղբյուրի ։Գյուղում առկա իրավիճակի մասին ավելի մանրամասն ներկայացրել ենք մեր նախորդ նյութում։
ներքին հանդ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26471273_177:0:1600:1067_1920x0_80_0_0_07cc0381ced308e26a109c5b4899cb20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին հանդ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գյուղատնտեսություն
ներքին հանդ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գյուղատնտեսություն
Ադրբեջանի ներխուժումից տուժած Ներքին Հանդ գյուղում խմելու ջրի ջրագիծ կանցկացնեն 2024 թ.–ին
08:55 04.08.2023 (Թարմացված է: 15:16 04.08.2023) 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո խմելու ջրի ակունքը և ջրագծի մի մասը հայտնվել է ադրբեջանցի զինվորականների վերահսկողության տակ։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանական ներխուժումից տուժած Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում խմելու ջրի նոր ջրագիծ կանցկացվի միայն 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշել են, որ համաձայն Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրած տեղեկատվության` Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած սահմանային միջադեպերով պայմանավորված, Ներքին Հանդ բնակավայրի խմելու ջրի ակունքը և ջրագծի մի մասը հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ:
«Ելնելով վերոնշյալից` նոր ջրագծի կառուցման համար սահմանված կարգով արդեն իսկ կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, և դրա կառուցումը ներառվել է 2024թ-ին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի հայտում»,– նշել են նախարարությունից:
Նշենք, որ այժմ գյուղի բնակիչները «տեխնիկական» ջուր են ստանում գետից։ Գյուղացիները տարաներով խմելու ջուր են վերցնում գյուղում առկա երկու փոքր աղբյուրներից: Ինչ վերաբերում է նոր ջրագծի նախագծին, ապա, ըստ գյուղացիների, նախատեսվում է 1-2 կմ երկարությամբ նոր հորատանցք փորել և ֆիլտրեր տեղադրել:
Հարցին, թե սահմանամերձ բնակավայրի գյուղացիներին ինչ օժանդակություն է հատկացվում, հատկապես որ նրանք զրկվել են ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, նախարարությունից հայտնել են, որ 22022 թ. Ներքին Հանդ բնակավայրի մեղվաբուծությամբ զբաղվող 23 ընտանիքների տրվել է ընդհանուր թվով 209 մեղվաընտանիք և մեղվապահի պարագաներով փաթեթ, ճագարաբուծությամբ զբաղվող 1 ընտանիքի տրվել է 20 ճագարով մինիֆերմա և 0.5 տոննա կեր, թռչնաբուծությամբ զբաղվող 20 ընտանիքից յուրաքանչյուրին հատկացվել է 0.5 տոննա թռչնի կեր (ցորեն): Թչնաբուծությունը խթանելու համար 18 ընտանիքից յուրաքանչյուրին հատկացվել է 28 հավ և 6 հնդկահավ:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ
Sputnik Արմենիային հայտնել էին ՊՆ-ից, ադրբեջանական ԶՈւ-ն գյուղի շրջանում առաջին անգամ առաջ է եկել 2021 թվականի մարտին։ 2022թ. սեպտեմբերյան հարձակման ժամանակ վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի շուրջ 20 քառ. կմ տարածք։
Երեք կողմից Ադրբեջանի զինված ուժերով շրջափակված Ներքին Հանդը մնացել է գրեթե առանց գյուղատնտեսական նշանակության հողերի, ինչի հետ կապված գյուղացիների մեծ մասը վաճառել է անասունները ՝ մնալով առանց եկամտի հիմնական աղբյուրի ։
Գյուղում առկա իրավիճակի մասին ավելի մանրամասն ներկայացրել ենք մեր նախորդ նյութում։