00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական դիրքերից կրակել են Խնապատ համայնքի բնակչի ուղղությամբ

© Photo : Facebook / Վահրամ ՊողոսյանԿոմբայն. արխիվային լուսանկար
Կոմբայն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Կոմբայն. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հրադադարը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի Խնապատ համայնքի 40–ամյա բնակչի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։
«Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ ժամը 15:00-ի սահմաններում Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հիշեցնենք` հուլիսի 23-ին` ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժն ընդհատումներով կրակ էր բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
Լրահոս
0