https://arm.sputniknews.ru/20230803/vagif-khachatrjanin-harcaqnnel-en-adrbejanum-nran-meghadranq-e-arajadrvel-63864953.html
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են. նրան մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են. նրան մեղադրանք է առաջադրվել
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված Խաչատրյանին փաստաբան և թարգմանիչ է տրամադրվել։ 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T15:47+0400
2023-08-03T15:47+0400
2023-08-03T15:57+0400
ադրբեջան
վագիֆ խաչատրյան
հարցաքննություն
փաստաբան
թարգմանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1d/63656527_0:0:800:450_1920x0_80_0_0_edf78ce32928ac796f8e7a2ca3568116.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Խոշտանգման վտանգ կա. Սահակյանը վստահեցնում է` Վագիֆ Խաչատրյանն արտակարգ հանձնման զոհ էՀիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։«Մինչև վաղը ժամանակ ենք տվել, սպասում ենք». արցախցի ուսանողները կրկին ԿԽՄԿ–ի մոտ են
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1d/63656527_120:0:720:450_1920x0_80_0_0_5d18271fa3955978bf26f088b1a87abf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, վագիֆ խաչատրյան, հարցաքննություն, փաստաբան, թարգմանիչ
ադրբեջան, վագիֆ խաչատրյան, հարցաքննություն, փաստաբան, թարգմանիչ
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են. նրան մեղադրանք է առաջադրվել
15:47 03.08.2023 (Թարմացված է: 15:57 03.08.2023) Ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված Խաչատրյանին փաստաբան և թարգմանիչ է տրամադրվել։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի մոտից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանը հարցաքննվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հաղորդագրության` Խաչատրյանին հետազոտել են բժիշկները։ Տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ։ Նրան մեղադրանք է առաջադրվել, և նախնական հարցաքննություն է կատարվել։ Այժմ քննչական գործողություններ են կատարվում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։