https://arm.sputniknews.ru/20230803/qpn-500-milivon-dramic-aveli-gumar-e-havaqel-erevani-avaganu-yntrutjunneri-hamar-63854077.html
ՔՊ–ն 500 միլիոն դրամից ավելի գումար է հավաքել Երևանի ավագանու ընտրությունների համար
ՔՊ–ն 500 միլիոն դրամից ավելի գումար է հավաքել Երևանի ավագանու ընտրությունների համար
Sputnik Արմենիա
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպած դրամահավաքին հանգանակություններ են կատարել 987 նվիրատուներ։ 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T13:44+0400
2023-08-03T13:44+0400
2023-08-03T13:47+0400
քաղաքապետ
քաղաքապետարան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
դրամահավաք
տիգրան ավինյան
արմեն փամբուխչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36099163_0:80:1600:980_1920x0_80_0_0_4eec0259d5459e18731351bab0250dc4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք-երեկո է կազմակերպել: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը»։ Սկզբում հայտարարվեց, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը։ Երկու օր անց կուսակցությունը հայտարարեց, որ ղեկավար մարմինը որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36099163_94:0:1507:1060_1920x0_80_0_0_7f1eea48f8071dce33475790f53275cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքապետ, քաղաքապետարան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, դրամահավաք, տիգրան ավինյան, արմեն փամբուխչյան
քաղաքապետ, քաղաքապետարան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, դրամահավաք, տիգրան ավինյան, արմեն փամբուխչյան
ՔՊ–ն 500 միլիոն դրամից ավելի գումար է հավաքել Երևանի ավագանու ընտրությունների համար
13:44 03.08.2023 (Թարմացված է: 13:47 03.08.2023) Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպած դրամահավաքին հանգանակություններ են կատարել 987 նվիրատուներ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք-երեկո է կազմակերպել: Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։
«Թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ»,–գրել է իր էջում Փամբուխչյանը:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը»։ Սկզբում հայտարարվեց, որ կուսակցության համամասնական ցուցակը
գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը։ Երկու օր անց կուսակցությունը հայտարարեց, որ ղեկավար մարմինը որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը
կգլխավորի Նելլի Հարությունյանը։