https://arm.sputniknews.ru/20230803/kapanum-hanrajin-snndi-objekti-gvortsuneutjun-e-kasecvel-63867175.html
Կապանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Կապանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ արտադրական գործունեությունում սանիտարահիգիենիկ պահանջները չեն պահպանվել։ Ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար: 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T16:06+0400
2023-08-03T16:06+0400
2023-08-03T16:07+0400
հայաստան
կապան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63866119_0:771:1200:1446_1920x0_80_0_0_e870a73654aa2997971057fbdd6ef8d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանի հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:Պարզվել է, որ հանրային սննդի օբյեկտում սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակի մեջ, միացված չէ գործող կոյուղուն, չունի բնական և արհեստական օդափոխություն, հանրային սննդի օբյեկտն ապահովված չէ լվացարանով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով։ Բացի այդ, սննդի կառույցի պատերը չունեն հարթ մակերես, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։Պարզվել է նաև, որ սննդամթերքի հետ շփվող անձնակազմը (2 աշխատակից) չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։ՀՀ ներմուծվող գոմեշի, խոզի և թռչնի մսի մեջ հայտնաբերվել են ախտածին մանրէներ
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63866119_0:658:1200:1558_1920x0_80_0_0_0bdadd012b9e7bab044eedf7352a785a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կապան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, կապան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Կապանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
16:06 03.08.2023 (Թարմացված է: 16:07 03.08.2023) Պարզվել է, որ արտադրական գործունեությունում սանիտարահիգիենիկ պահանջները չեն պահպանվել։ Ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանի հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Պարզվել է, որ հանրային սննդի օբյեկտում սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակի մեջ, միացված չէ գործող կոյուղուն, չունի բնական և արհեստական օդափոխություն, հանրային սննդի օբյեկտն ապահովված չէ լվացարանով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով։ Բացի այդ, սննդի կառույցի պատերը չունեն հարթ մակերես, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Պարզվել է նաև, որ սննդամթերքի հետ շփվող անձնակազմը (2 աշխատակից) չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, ժամկետ է սահմանվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար։