https://arm.sputniknews.ru/20230803/hrazdanci-eritasardi-qrvojn-anhangstacnelu-pattsharvov-danakaharutjun-e-eghel-63861082.html
Հրազդանցի երիտասարդի քրոջն անհանգստացնելու պատճառով դանակահարություն է եղել
Հրազդանցի երիտասարդի քրոջն անհանգստացնելու պատճառով դանակահարություն է եղել
Sputnik Արմենիա
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է և առգրավվել, իսկ դանակահարողը 4 օր անց ինքնակամ ներկայացել քննչական վարչություն։ 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T15:12+0400
2023-08-03T15:12+0400
2023-08-03T15:13+0400
դանակահարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1183/67/11836766_0:72:1353:833_1920x0_80_0_0_be6939cadaee828e91492fd6d5a465ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հրազդանում 16-19 տարեկան երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, պատճառը` երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, որի մասին ահազանգը «Հրազդան» ԲԿ–ից ստացվել է ժամը 23։38-ի սահմաններում։ Նրանց մոտ կրծքավանդակի վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ, որը սկզբում հայտնել է, որ բարձրությունից ընկել է։Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 2-ին դանակահարողն ինքնակամ ներկայացել է քննչական վարչություն և տվել ցուցմունք:Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1183/67/11836766_75:0:1279:903_1920x0_80_0_0_960315922d942a749183e59de3abc9bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դանակահարություն
Հրազդանցի երիտասարդի քրոջն անհանգստացնելու պատճառով դանակահարություն է եղել
15:12 03.08.2023 (Թարմացված է: 15:13 03.08.2023) Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է և առգրավվել, իսկ դանակահարողը 4 օր անց ինքնակամ ներկայացել քննչական վարչություն։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հրազդանում 16-19 տարեկան երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, պատճառը` երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն էր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, որի մասին ահազանգը «Հրազդան» ԲԿ–ից ստացվել է ժամը 23։38-ի սահմաններում։ Նրանց մոտ կրծքավանդակի վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ, որը սկզբում հայտնել է, որ բարձրությունից ընկել է։
«Երիտասարդին Հրազդանից տեղափոխել են Երևան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Ոստիկանները պարզել են, որ վնասվածքը հասցվել է սուր կտրող–ծակող առարկայով, ոչ բարձրությունից ընկնելու հետևանքով։ Կատարված օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միկրոշրջանի մի շենքի մոտակայքում վիճաբանություն է եղել 16-19 տարեկան երիտասարդների միջև. չորսը` երկուսի դեմ: Վեճի պատճառը երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն էր: Վեճը վերաճել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 19-ամյա երիտասարդը դանակահարվել էր»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 2-ին դանակահարողն ինքնակամ ներկայացել է քննչական վարչություն և տվել ցուցմունք:
Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: