00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը զգուշացրեց, որ որևէ մեկն այլևս չմտնի իր մոտ ու չխնդրի հետաձգել ձկնաբուծարանների` փակ ցիկլի անցնելու մասին որոշման կատարումը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն. ՀՀ–ում արդեն կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով։ ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մի կողմից մարդիկ ջուր չունեն խմելու, մյուս կողմից տեսնում ենք խողովակներ, որտեղից ջուրը 24 ժամ հոսում է։ Սա համատարած խնդիր է։ Եկեք խոստովանենք` այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը նաև որոշում է կայացրել ձկնաբուծարանների` փակ ցիկլի անցնելու մասին, որը ուժի մեջ պետք է մտնի 2024 թ. հունվարի 1–ից, ու արդեն խոսակցություններ են շրջանառվում, թե հնարավոր է` այդ որոշումը կյանքի չկոչվի։
Հայաստանում սիգի ընդհանուր պաշարն աճել է, կարասը վերացման եզրին է. մասնագետ
«Ձկնաբուծարանները կսնանկանան և այլն… Ես համաձայն չեմ դրա հետ։ Այդ ձկնաբուծարաններում, երբ ձկի բտում է սկսվում, շուկայում հայտնված արտադրանքը որքանո՞վ է համապատասխանում սննդի անվտանգության կանոններին։ Մենք մեկուկես տարի առաջ ենք այդ որոշումը կայացրել ու մարդկանց ներդրումներ կատարելու հնարավորություն ենք տվել։ Իսկ ո՞վ է ասել, որ պետք է եկամուտներ ստանա տնտեսվարողը, կասկածելի արտադրանք թողարկի շուկա, հետո էլ շանտաժ անի, թե բա կսնանկանանք… Դա ձեր ռիսկն է։ Եկեք, ի վերջո, հաշվարկենք` որքան ջուր ենք ծախսում ու փոխարենը որքան ձուկ ենք ստանում։ Այս բալանսը որևէ մեկը հաշվե՞լ է… Իհարկե, չի հաշվել»,– նշեց նա։
ՀՀ վարչապետը զգուշացրեց, որ որևէ մեկն այլևս չմտնի իր մոտ ու չխնդրի հետաձգել այդ որոշման կատարումը։ Ավելին` նա հանձնարարեց ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչությանը ստուգումներ անցկացնել, թե ինչ ձուկ է վաճառվում շուկայում։
Ինչպե՞ս է ստացվել, որ ՌԴ ներմուծված ձկնամթերքի 5 %–ն ապահովել է ՀՀ–ն. մասնագետի դիտարկումը
Լրահոս
0