00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը նվազել է 25 հազարով

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
Բաժանորդագրվել
Ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները կարող են այսօրվանից փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանու` սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ 823 559 է, ինչը նախորդ ընտրությունների համեմատ (2018-ի սեպտեմբերի 23) պակաս է գրեթե 25 հազարով։ Տեղեկությունն այսօրվա ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Նախորդ ընտրություններում քվեարկելու հնարավորություն ունեցողների թիվը եղել է 848 հազար։ Պատճառը, կարծում եմ, այն է, որ 2021 թ.–ի ընտրական օրենսգրքի փոփոխություններով`ընտրական ցուցակից հանվել են այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս և ավելի անձը հաստատող ժամկետանց փաստաթղթեր ունեն»,– ասաց նա:
Ի դեպ, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները կարող են այսօրվանից փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ։ Այս պահի դրությամբ ոչ մի կուսակցություն չի առաջադրվել։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ սովորաբար քաղաքական առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ` վերջին օրերին:
Նա հայտնեց նաև, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հրավեր են ուղարկել 20 երկրների ընտրական մարմինների և 5 միջազգային կազմակերպությունների։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը»։ Սկզբում հայտարարվեց, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը։ Երկու օր անց կուսակցությունը հայտարարեց, որ ղեկավար մարմինը որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը։
Լրահոս
0