https://arm.sputniknews.ru/20230803/daniajum-ajrum-en-ghurany-zhvoghvovrdavarutjun-e-azatutjan-ev-amenatvoghutjan-sahmany-63879694.html
Դանիայում այրում են Ղուրանը` ժողովրդավարություն է. ազատության և ամենաթողության սահմանը
Դանիայում այրում են Ղուրանը` ժողովրդավարություն է. ազատության և ամենաթողության սահմանը
Sputnik Արմենիա
Մի 1000 անգամ լսել ենք մեր քաղաքական գործիչներից, իրենց կարծիքով, շատ խորիմաստ միտքը՝ «Ազատություն, չի նշանակում ամենաթողություն»։ 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T21:40+0400
2023-08-03T21:40+0400
2023-08-03T21:40+0400
5 րոպե դուլյանի հետ
ղուրան
եվրոպա
շվեդիա
ազատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63879408_0:84:1600:984_1920x0_80_0_0_42a8b518d68818e9345530ee7b979819.jpg
Դանիայում այրում են Ղուրանը` ժողովրդավարություն է. ազատության և ամենաթողության սահմանը
Sputnik Արմենիա
Դանիայում այրում են Ղուրանը` ժողովրդավարություն է. ազատության և ամենաթողության սահմանը
Իսկ երբ հարցնում ես՝ լա՛վ, բա որտե՞ղ է ազատության սահմանը, մեկ այլ ոչ պակաս խորիմաստ միտք ես լսում՝ քո ազատությունը չի կարող սահմանափակել որևէ մեկի ազատությունը։ Համաձայնե՛ք, գեղեցիկ ու համոզիչ է հնչում։ Այնքան ժամանակ, մինչև դեմ ես առնում շատ կոնկրետ իրավիճակի։Դանիայում այրում են Ղուրանը, մահմեդականները զայրացած են, բայց իշխանություններն ասում են՝ այո՛, մենք ենք թույլ տվել, որովհետև ժողովրդավարության պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի խոսքի և արտահայտվելու ազատություն ունի, և ուրեմն իրավունք ունի անելու այն ամենը, ինչը արգելված չէ օրենքով։Մի ժամանակ Սկանդինավյան երկրներում արգելող օրենսդրություն կար։ 1734 թվականին Շվեդիայում և Ֆինլանդիայում, օրինակ, աստվածանարգությունը սկսեցին որակել որպես քրեական հանցագործություն։ Պատճառը բնական վախն էր՝ եթե որևէ մեկը հեգնում է Աստծուն, Արարիչը կարող է պատժել ողջ համայնքը, քաղաքը, երկիրը, որոնք այդ արարքը թույլ են տվել։ Հետագայում, իհարկե, կրոնական պատկերացումները փոխվեցին, և 2017 թվականից Դանիայի օրենսդրությունից հանվեց աստվածանարգությունն արգելող դրույթը։ Այն ժամանակ շատ քչերն էին կանխատեսում, որ մի քանի տարի անց Ղուրանն այրելն այդ երկրում զանգվածային երևույթ կդառնա։Այո-այո, լրատվամիջոցները հիմնականում կենտրոնացել են Շվեդիայի վրա, և դա հասկանալի է՝ այդ երկիրը ՆԱՏՕ մտնելու խնդիր ունի։ Այնինչ, քչերն են տեղյակ, որ Դանիայում վերջին շաբաթներին աջակողմյան հայացքներով ակտիվիստներն ամեն օր մի քանի Ղուրան են այրում։ Ամեն օր։ Այս շաբաթվա սկզբին արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կառավարության նիստում առաջարկեց՝ եկեք գոնե արգելենք Ղուրան վառել օտարերկրյա դեսպանատների և կառավարական շենքերի առջև։ Նրան հակադարձեցին՝ է, կգնան ուրիշ տեղ կվառեն, ուղիղ եթեր կարձակեն, հետո էլ տեսագրությունը համացանցում կդնեն, ու կստացվի, որ եթե, ասենք, Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ մի քանի տասնյակ մարդ էր ներկա, էն էլ՝ հիմնականում լրագրողներ ու ոստիկաններ, ապա սոցիալական ցանցերով իրադարձությունը կդիտեն հազարավոր մարդիկ։ Էնպես որ, արգելքն անիմաստ է։Ա՛յ, հիմա կխնդրեի նրանց, ովքեր սիրում են խրոխտ ու հատու խոսքեր արտասանել այն մասին, որ ազատությունը ամենաթողություն չէ, շատ կոնկրետ բացատրել՝ իսկ ո՞րն է ազատության սահմանը։ Ու նաև մեկնաբանել այն կարծիքը, որը որոշ ընթերցողներ արտահայտել են դանիական առաջատար թերթերում. «Ղուրան այրելն, իհարկե, լավ բան չէ, բայց եթե մեր մահմեդական համաքաղաքացիները դրանից խիստ վրդովվում են, թող վերադառնան իրենց երկրները և գործեն ըստ այնտեղ ընդունված օրենսդրության։ Այո՛, մեր օրենքներն ամենևին կատարյալ չեն, բայց դրանք մեր օրենքներն են»։Իսկ «Dagens Nyheter» օրաթերթը նաև զգուշացնում է. «Շատ մեծ ռիսկ գոյություն ունի, որ հաջորդ պահանջը իսլամի մասին կատակներ անելու արգելքը կլինի։ Հետո ստիպված կլինենք հրաժարվել էլի ինչ-որ բանից, որը հավատացյալ քաղաքացիների սրտով չէ։ Եվ այդ սահմանը շարունակ տեղաշարժվելու և տեղաշարժվելու է։ Հասկանալի է, որ հավատացյալները վիրավորված են զգում` տեսնելով իրենց կրոնի դեմ ոտնձգությունները։ Բայց միգուցե նրանք նաև ըստ արժանվույն կգնահատեն խոսքի ազատությունը, որը թույլ է տալիս նրանց բոլոր միջոցներով բողոքել և խստորեն դատապարտել կառավարության գործելաոճը»։Եվ էլի մի հետևություն, որն անում են սկանդինավյան լրատվամիջոցները՝ խոսքի ազատության հարցը չպիտի լուծվի բռնություն կիրառելու սպառնալիքով։ Իսկապես, հյուսիսային երկրներում շատերն ասում են՝ շատ զգույշ պետք է վարվել մահմեդականների հետ, առիթ չտալ, որ բախումներ կազմակերպեն մեր փողոցներում, այրեն մեր մեքենաները, հարձակվեն մեր դեսպանատների վրա։ Ու ստացվում է, որ բռնություն կիրառելու վախն է թելադրում, թե ինչ կարող են ասել և անել մեր քաղաքացիները։Համաձայնե՛ք՝ ի՜նչ նման է մեր այսօրվա իրականությանը։ Ամեն քայլից առաջ մտածում ենք՝ իսկ ինչ կասեն Բաքուն և Անկարան։
https://arm.sputniknews.ru/20230731/shvediajum-krkin-ghuran-en-ajrel-zlm-63719857.html
եվրոպա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63879408_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7ed7db5214a5dcecd22bc0291c281556.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
խոսքի ազատություն հարցը բռնություն սպառնալիք
խոսքի ազատություն հարցը բռնություն սպառնալիք
Դանիայում այրում են Ղուրանը` ժողովրդավարություն է. ազատության և ամենաթողության սահմանը
Մի 1000 անգամ լսել ենք մեր քաղաքական գործիչներից, իրենց կարծիքով, շատ խորիմաստ միտքը՝ «Ազատություն, չի նշանակում ամենաթողություն»։
Իսկ երբ հարցնում ես՝ լա՛վ, բա որտե՞ղ է ազատության սահմանը, մեկ այլ ոչ պակաս խորիմաստ միտք ես լսում՝ քո ազատությունը չի կարող սահմանափակել որևէ մեկի ազատությունը։ Համաձայնե՛ք, գեղեցիկ ու համոզիչ է հնչում։ Այնքան ժամանակ, մինչև դեմ ես առնում շատ կոնկրետ իրավիճակի։
Դանիայում այրում են Ղուրանը, մահմեդականները զայրացած են, բայց իշխանություններն ասում են՝ այո՛, մենք ենք թույլ տվել, որովհետև ժողովրդավարության պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի խոսքի և արտահայտվելու ազատություն ունի, և ուրեմն իրավունք ունի անելու այն ամենը, ինչը արգելված չէ օրենքով։
Մի ժամանակ Սկանդինավյան երկրներում արգելող օրենսդրություն կար։ 1734 թվականին Շվեդիայում և Ֆինլանդիայում, օրինակ, աստվածանարգությունը սկսեցին որակել որպես քրեական հանցագործություն։ Պատճառը բնական վախն էր՝ եթե որևէ մեկը հեգնում է Աստծուն, Արարիչը կարող է պատժել ողջ համայնքը, քաղաքը, երկիրը, որոնք այդ արարքը թույլ են տվել։ Հետագայում, իհարկե, կրոնական պատկերացումները փոխվեցին, և 2017 թվականից Դանիայի օրենսդրությունից հանվեց աստվածանարգությունն արգելող դրույթը։ Այն ժամանակ շատ քչերն էին կանխատեսում, որ մի քանի տարի անց Ղուրանն այրելն այդ երկրում զանգվածային երևույթ կդառնա։
Այո-այո, լրատվամիջոցները հիմնականում կենտրոնացել են Շվեդիայի վրա, և դա հասկանալի է՝ այդ երկիրը ՆԱՏՕ մտնելու խնդիր ունի։ Այնինչ, քչերն են տեղյակ, որ Դանիայում վերջին շաբաթներին աջակողմյան հայացքներով ակտիվիստներն ամեն օր մի քանի Ղուրան են այրում։ Ամեն օր։ Այս շաբաթվա սկզբին արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կառավարության նիստում առաջարկեց՝ եկեք գոնե արգելենք Ղուրան վառել օտարերկրյա դեսպանատների և կառավարական շենքերի առջև։ Նրան հակադարձեցին՝ է, կգնան ուրիշ տեղ կվառեն, ուղիղ եթեր կարձակեն, հետո էլ տեսագրությունը համացանցում կդնեն, ու կստացվի, որ եթե, ասենք, Թուրքիայի դեսպանատան դիմաց ակցիայի ժամանակ մի քանի տասնյակ մարդ էր ներկա, էն էլ՝ հիմնականում լրագրողներ ու ոստիկաններ, ապա սոցիալական ցանցերով իրադարձությունը կդիտեն հազարավոր մարդիկ։ Էնպես որ, արգելքն անիմաստ է։
Ավելին, Ղուրան այրելու ազատությանն ընդդիմանալը կարող է վտանգել ձեր անձնական ազատությունը։ Ահա թե ինչ է պատմել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը Դանիայում ապրող և աշխատող իրաքցի լրագրող Քուդս ալ-Սամարային. «Կոպենհագենի կենտրոնում զբոսնում էի, տեսա մի մարդ ցուցադրաբար կոշիկները դրեց սուրբ Ղուրանի վրա և մտադիր էր այն այրել։ Չհամբերեցի, միջամտեցի,որոշեցի փրկել Ղուրանը։ Այդ մարդը մոտեցավ, սկսեց ինձ հայհոյել ու խեղդել, եկան ոստիկանները, ինձ ազատեցին, բայց նաև սպառնացին. «Այս մարդը իր փողով Ղուրանը գնել էր, դու գողացար, կարող ենք տանել քեզ մեկուսարան»։ Ասացի՝ ոչինչ էլ չեմ գողացել, իմ կրոնն եմ պաշտպանել, նրանք էլ թե՝ իսկ մենք պարտավոր ենք պաշտպանել այս մարդու խոսքի և արտահայտվելու ազատությունը։
Ա՛յ, հիմա կխնդրեի նրանց, ովքեր սիրում են խրոխտ ու հատու խոսքեր արտասանել այն մասին, որ ազատությունը ամենաթողություն չէ, շատ կոնկրետ բացատրել՝ իսկ ո՞րն է ազատության սահմանը։ Ու նաև մեկնաբանել այն կարծիքը, որը որոշ ընթերցողներ արտահայտել են դանիական առաջատար թերթերում. «Ղուրան այրելն, իհարկե, լավ բան չէ, բայց եթե մեր մահմեդական համաքաղաքացիները դրանից խիստ վրդովվում են, թող վերադառնան իրենց երկրները և գործեն ըստ այնտեղ ընդունված օրենսդրության։ Այո՛, մեր օրենքներն ամենևին կատարյալ չեն, բայց դրանք մեր օրենքներն են»։
Իսկ «Dagens Nyheter» օրաթերթը նաև զգուշացնում է. «Շատ մեծ ռիսկ գոյություն ունի, որ հաջորդ պահանջը իսլամի մասին կատակներ անելու արգելքը կլինի։ Հետո ստիպված կլինենք հրաժարվել էլի ինչ-որ բանից, որը հավատացյալ քաղաքացիների սրտով չէ։ Եվ այդ սահմանը շարունակ տեղաշարժվելու և տեղաշարժվելու է։ Հասկանալի է, որ հավատացյալները վիրավորված են զգում` տեսնելով իրենց կրոնի դեմ ոտնձգությունները։ Բայց միգուցե նրանք նաև ըստ արժանվույն կգնահատեն խոսքի ազատությունը, որը թույլ է տալիս նրանց բոլոր միջոցներով բողոքել և խստորեն դատապարտել կառավարության գործելաոճը»։
Եվ էլի մի հետևություն, որն անում են սկանդինավյան լրատվամիջոցները՝ խոսքի ազատության հարցը չպիտի լուծվի բռնություն կիրառելու սպառնալիքով։ Իսկապես, հյուսիսային երկրներում շատերն ասում են՝ շատ զգույշ պետք է վարվել մահմեդականների հետ, առիթ չտալ, որ բախումներ կազմակերպեն մեր փողոցներում, այրեն մեր մեքենաները, հարձակվեն մեր դեսպանատների վրա։ Ու ստացվում է, որ բռնություն կիրառելու վախն է թելադրում, թե ինչ կարող են ասել և անել մեր քաղաքացիները։
Համաձայնե՛ք՝ ի՜նչ նման է մեր այսօրվա իրականությանը։ Ամեն քայլից առաջ մտածում ենք՝ իսկ ինչ կասեն Բաքուն և Անկարան։