00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արցախում վիճակը կրիտիկական է. կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում». նախարար

© Sputnik / Aram NersesyanԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
Բաժանորդագրվել
Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին` պահանջելով իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախում գտնվող հիվանդների համար, որոնք ունեն նեղ մասնագիտական բուժօգնության կարիք, իրավիճակը կրիտիկական է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ժամանակի ընթացքում ինչքան այս շրջափակման օրերը երկարում են, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցողներին առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներից, որոնք ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,–ասաց Ավանեսյանը։
Նախարարը հայտնեց, որ կապի մեջ է գտնվում արցախցի գործընկերների հետ և տեղեկացված է, որ կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։
«Բարդ է տարբերակել թիվը։ Եթե մենք ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք որ պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը, չկա տրանսպորտ, դեղորայքի և բժշկական նշանակության պարագաների սուր կարիք կա, նշանակում է` եթե նրանք չստանան այդ ծառայությունը, նրանց կյանքին կարող վտանգ սպառնալ»,–ասաց նա։
ԿԽՄԿ–ից բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրել են, թե ինչու չեն բավարարվել նրանց պահանջները
Ավանեսյանը նաև նշեց, որ ԼՂ–ում այժմ լուրջ խնդիր է երեխաների կաթնախառնուրդների պակասը և ուղարկված հումանիտար բեռի մեծ մասը կազմում են դրանք։ Սակայն այս պահին Ստեփանակերտի իրենց գործընկերները մայրիկներին հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի կրծքով կերակրումը հնարավորինս լուծի այս խնդիրը և կաթնախառնուրդների կարիքը քիչ լինի։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին։
«Բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք` նաև միջազգային կառույցների առջև պահանջներ դնելով իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու։Այս դեպքում Կարմիր խաչը ունի մանդատ նմանիրավիճակներում պացիենտների տեղափոխման, հումանիտար բեռների տեղափոխման, բայց նրա աշխատանքները ևս պարալիզացված են»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0