00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգործության գինը չափազանց բարձր կլինի. Գևորգյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ԼՂ-ի իրավիճակը

© Photo : Screenshot / UN Web TVՎահե Գևորգյան
Վահե Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
Վահե Գևորգյան
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բաց քննարկման ժամանակ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի- Sputnik. Յոթ ամիս շարունակ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի տոտալ շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գոյության սպառնալիքի առջև է կանգնել: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով բաց քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։
Նա հավաքվածների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վրա։
«Մարդիկ չունեն հնարավորություն ստանալու սննդամթերք իրենց երեխաների համար, անգամ մեկ հաց իրենց ընտանիքներ համար։ Հնարավորություն չկա հիվանդներին ապահովելու դեղորայքով, անհրաժեշտ բուժմամբ»,–ասաց նա:
Դիվանագետն ընդգծեց, որ Ադրբեջանը 7 ամիս շարունակ շրջափակել է Լաչինի միջանցքը, որը շատ կարևոր երթուղի է հումանիտար բեռի մատակարարման համար։ Այդ միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է աշխարհի հետ։
«Ադրբեջանի ապօրինի, անմարդկային այդպիսի գործողությունները հանդիսանում են ցցուն օրինակ, որ Ադրբեջանը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի որոշումը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»,–ասաց նա։
Դիվանագետը նշել է, որ հուլիսի 15–ից հումանիտար մատակարարումների դադարեցումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ իրավիճակի ՝ սննդամթերքի և դեղորայքի պակասի: Նրա խոսքով ՝ գազամատակարարման և էլեկտրամատակարարման դադարեցումների պատճառով ընդհատվել է բժշկական հաստատությունների աշխատանքը։ Բացի այդ, վառելիքի պակասի պատճառով չի գործում հասարակական տրանսպորտը: Նա Լեռնային Ղարաբաղում իրավիճակը անվանել է մասշտաբային հումանիտար աղետ։
ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը հումանիտար օգնության համար
Գևորգյանն ընդգծեց, որ շրջափակումը կործանարար հետևանքներ ունեցավ բնակչության առավել խոցելի խմբերի վրա: Սննդամթերքի և վիտամինների պակասի պատճառով 2 հազար հղի, 30 հազար երեխա, 20 հազար տարեց և 9 հազար հաշմանդամություն ունեցող մարդիկ պայքարում են գոյատևելու համար` թերսնման և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության պայմաններում: Նա հիշեցրել է, որ Բաքուն թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց։
Դիվանագետը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկա պահին միակ միջազգային կազմակերպությունը ԿԽՄԿ-ն է: Նա հիշեցրեց կազմակերպության հայտարարությունները ԼՂ–ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև Լաչինի միջանցքում ԼՂ 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, որի տեղափոխումը համաձայնեցված է եղել Բաքվի հետ:
«Դա Ադրբեջանի կողմից կատարվող նենգ գործողություն է։ Սա նաև լավ մտածված փորձ է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ- ի աշխատանքը խոչընդոտելու համար», - ասաց նա։
Հայաստանի ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարիքները բավարարելու համար կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել, որը ադրբեջանական կողմը թույլ չի տալիս տեղափոխել ԼՂ: Նրա խոսքով ՝ հումանիտար ծանր իրավիճակը կարող է սովի հանգեցնել։
«Միջազգային հանրությունը պարտավոր է ժամանակին արձագանքել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարման համար: Անգործության գինը չափազանց բարձր կլինի։ Այս զանգվածային վայրագությունը, որն իրականացվում է սովի միջոցով, պետք է կանխել», – ընդգծեց Գևորգյանը։
Դիվանագետը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին առաջին քայլը կլինի տեղում ՄԱԿ-ի առավել ակտիվ մասնակցության համար:
Նա ՄԱԿ-ին կոչ արեց քայլեր ձեռնարկել, որպեսզի Բաքուն կատարի իր պարտավորությունները, որոնք բխում են ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և միջազգային մարդասիրական իրավունքի որոշումից: Նա նաև կոչ արեց ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը, ինչպես նաև հասնել կազմակերպության և ԿԽՄԿ–ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Լրահոս
0