https://arm.sputniknews.ru/20230803/anahit-manasjany-harganqi-turq-e-matucel-ceghaspanutjan-zvoh-dardzats-ezdineri-hishatakin-63871260.html
Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին
Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին
Sputnik Արմենիա
Պաշտպանը շեշտել է, որ նման հանցագործություններն ազգություն չեն ճանաչում և ուղղված են համայն մարդկության դեմ։ 03.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-03T17:36+0400
2023-08-03T17:36+0400
2023-08-03T17:38+0400
հայաստան
եզդի
եզդիների ցեղասպանություն
անահիտ մանասյան
արմավիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63870248_0:115:1280:835_1920x0_80_0_0_c2b4859ba95965ce793621c0e3b1159b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել 2014թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Մանասյանն Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն է այցելել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ։Նրանք ծաղիկներ են խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է:Նշենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Հյուսիսային Իրաքի Սինջար քաղաքի գրավումից հետո իրականացվել են այնտեղ ապրող եզդիների զանգվածային սպանություններ։ 2016 թվականի հունիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը։ Դրանից 2 տարի անց Հայաստանն է ճանաչել եզդիների ցեղասպանությունը։Ընդհանուր ճակատագիր. Ալավերդիում Հույների ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար են բացել
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63870248_119:0:1280:871_1920x0_80_0_0_465a192d5baed614511518ec5deb058f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եզդի, եզդիների ցեղասպանություն, անահիտ մանասյան, արմավիր
հայաստան, եզդի, եզդիների ցեղասպանություն, անահիտ մանասյան, արմավիր
Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին
17:36 03.08.2023 (Թարմացված է: 17:38 03.08.2023) Պաշտպանը շեշտել է, որ նման հանցագործություններն ազգություն չեն ճանաչում և ուղղված են համայն մարդկության դեմ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարգանքի տուրք է մատուցել 2014թ. Իրաքի Սինջար քաղաքում ցեղասպանության զոհ դարձած եզդիների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է
ՄԻՊ գրասենյակը։
Մանասյանն Արմավիրի մարզի Ակնալճի եզդիների հոգևոր կենտրոն է այցելել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ։
Նրանք ծաղիկներ են խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
«2014 թվականի ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, ազգություն չի ճանաչում և հանցագործություն է ընդդեմ համայն մարդկության: Նման երևույթներն այլևս չպետք է երբեք կրկնվեն, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ վերջիններս քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվեն և դատապարտվեն»,- ասել է պաշտպանը:
Պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է:
Նշենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Հյուսիսային Իրաքի Սինջար քաղաքի գրավումից հետո իրականացվել են այնտեղ ապրող եզդիների զանգվածային սպանություններ։ 2016 թվականի հունիսի 17-ին Միավորված ազգերի կազմակերպությունը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը։ Դրանից 2 տարի անց Հայաստանն է ճանաչել եզդիների ցեղասպանությունը։