00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիեզերական տեխնոլոգիաներ, 5G ցանց. Խաչատրյանը և Հունգարիայի դեսպանը քննարկում են ունեցել

© Photo : official site of the Ministry of High-Tech Industry of RAԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ–ում Հունգարիայի դեսպանին
ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ–ում Հունգարիայի դեսպանին - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ–ում Հունգարիայի դեսպանին
Բաժանորդագրվել
ԲՏԱ նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերահաստատվող համագործակցությունը կարող է զարգանալ բարձր տեխնոլոգիական մի շարք ուղղություններով:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ-ում Հունգարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին է ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից` հավելելով, որ նախարարն ընդունել է դեսպանին:
Խաչատրյանը անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին: Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերահաստատվող համագործակցությունը կարող է զարգանալ բարձր տեխնոլոգիական մի շարք ուղղություններով:
Աննա Մարիա Շիկոն էլ ներկայացրել իրենց երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առկա ներուժը և նշել, որ Հունգարիան առաջատարներից է STEM կրթության ծրագրերի իրականացմամբ, ենթակառուցվածքներով հագեցած արդյունաբերական պարկերով, որի փորձը պատրաստ են ներկայացնել Հայաստանին:
Կողմերը քննարկել են նաև տիեզերական տեխնոլոգիաների, ինժեներիայի, հետազոտությունների ու մշակումների (R&D) էկոհամակարգի, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։
Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին առաջարկել է ճանաչողական այց իրականացնել Ինժեներական քաղաք և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Դեսպանն էլ իր հերթին հրավիրել է Ռոբերտ Խաչատրյանին Հունգարիա՝ ծանոթանալու իրենց երկրի տեխնոլոգիական և գիտակրթական հաստատությունների գործունեությանը, ՏՏ ոլորտում հունգարական փորձին, ինչպես նաև օգոստոսին Երևանում կայանալիք Հունգարիայի ազգային տոնին:
Նշենք, որ 11 տարի շարունակ` 2012թ–ից Հայաստանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։
Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիների վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2023թ–ի մայիսին Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանին էր հանձնել հավատարմագրերի պատճենը։
Լրահոս
0