00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ հումանիտար բեռ տանող բեռնատարները հագեցած են սառեցման համակարգերովի. Վարդան Սարգսյան

© Photo : Twitter / European Union Mission in ArmeniaԱրցախ հումանիտար բեռ տամող բեռնատարը Կոռնիձորում
Արցախ հումանիտար բեռ տամող բեռնատարը Կոռնիձորում - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Արցախ հումանիտար բեռ տամող բեռնատարը Կոռնիձորում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լաչինի միջանցքում իրավիճակն անփոփոխ է, ջանքերը շարունակվում են օր առաջ հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են համապատասխան սառեցման համակարգերով, որոնք թույլ են տալիս ապրանքների պիտանելիության հետ կապված խնդիրները չունենալ:
«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա նշել է, որ, հաշվի առնելով այն օրհասական իրավիճակը, որը այս պահին տիրում է Լեռնային Ղարաբաղում, իրենք բոլոր ջանքերը շարունակում են ներդնել ժամ առաջ այս ուղեբեռը տեղափոխելու նպատակով:
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Սարգսյանը ողջունելի է համարել այն, որ մասնավոր հատվածը միանում է ՀՀ կառավարության հումանիտար նախաձեռնությանը` նկատի ունենալով «Գրանդ Քենդի» ընկերության կողմից այսօր երկու բեռնատար քաղցրավենիք ուղարկելը։
«Լեռնային Ղարաբաղում բնակվող երեխաները փաստացի այս պահին զրկված են ոչ միայն այս քաղցրավենիքից, այլ նաև ամենօրյա սննդից, էլ չենք խոսում բուժօգնության և կրթության իրավունքի մասին»,–ասել է նա:
Անդրադառնալով առհասարակ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին՝ Վարդան Սարգսյանը նշել է, որ իրավիճակը դեռևս մնում է նույնը, ջանքերը շարունակվում են օր առաջ հումանիտար բեռը տեղ հասցնելու գործընթացը հաջողությամբ ավարտելու ուղղությամբ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0