00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոշտանգման վտանգ կա. Սահակյանը վստահեցնում է` Վագիֆ Խաչատրյանն արտակարգ հանձնման զոհ է

© Sputnik / Asatur YesayantsՍիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Բաժանորդագրվել
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշում է` եթե Բաքուն կարծում էր, որ Խաչատրյանը հանցագործ է, ապա պետք է միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով նրան տարածքային արդարադատության դաշտ բերեր։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին Արցախի արդարադատության դաշտից խաբեությամբ բերել է Ադրբեջանի արդարադատության դաշտ, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից կոչվում է արտակարգ հանձնում և խախտում է անձի իրավունքները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման խնդրին։
«Այս պարագայում առաջին հերթին անձին զրկում են ազատությունից, խոշտանգումների վտանգ կա»,– նշեց Սահակյանը։
Պահանջում եմ տեսազանգ հորս հետ. Վագիֆ Խաչատրյանի դուստրը դիմում է ԿԽՄԿ–ին
Նրա խոսքով` միջազգային իրավունքը քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ ունի, որոնք խիստ կարևոր են։ Միջազգային իրավունքում կա հանձնման, արտահանձնման և փոխանցման գործիքներ։
«Եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը հանցագործ է, ապա նրան կարող էր տերիտորիալ յուրիսդիկցիա բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով` Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի իշխանությունների, ինչու ոչ` նաև Ինտերպոլի հետ համագործակցության միջոցով։ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն տվեց, որ անձը միջազգային հետախուզման մեջ է եղել, ինչը հերքել է նաև ՀՀ ՄԻՊ–ը»,– ասաց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ Բաքուն ԿԽՄԿ–ի մարդասիրական միջնորդության միջոցով Վագիֆ Խաչատրյանին Արցախի արդարադատության դաշտից խաբեությամբ բերել է Ադրբեջանի արդարադատության դաշտ, որտեղ էլ ձերբակալել է։ Իրավապաշտպանը շեշտեց, որ սա մարդու իրավունքների տեսանկյունից կոչվում է արտակարգ հանձնում, ինչը մի շարք իրավունքներ է խախտում։
Սիրանուշ Սահակյանը վստահեցրեց` Վագիֆ Խաչատրյանի պարագայում հնարավոր չէ արդարացի գործընթացներ ակնկալել, որովհետև ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո։
Հարցին`արդյոք ԿԽՄԿ–ն կարող էր կանխել առևանգումը, իրավապաշտպանը շեշտեց` ադրբեջանական կողմն ուղղակի խաբեության է դիմել` օգտագործել այդ կառույցի մարդասիրական ուղղությունը և այդ ճանապարհով առևանգել Վագիֆ Խաչատրյանին։
«Այլ պարագայում նրանք կարող էին հատուկջոկատայիններ ուղարկել, որպեսզի առևանգեին, բայց դա ռեսուրսատար կլիներ։ Նշեմ, որ Ադրբեջանն առնվազն պարտավոր էր տեղյակ պահել ԿԽՄԿ–ին, որ Վագիֆ Խաչատրյանը ենթադրաբար միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում է։ ԿԽՄԿ–ն կարող էր կոշտ ձևով արձագանքել և փորձել տեղում միջադեպը կանխել` բարձրացնելով խնդիրը մինչև բարձր օղակներ։ Մենք չունենք պարզաբանում, որ այդ կառույցը ձերբակալման վտանգը զգալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր համալիր գործողությունները, որպեսզի միջազգային օղակների ճնշման ներքո միջադեպը կանխվեր»,– ասաց Սահակյանը։
Նրա կարծիքով` Կարմիր խաչը պետք է ոչ միայն փաստերի վերաբերյալ մեկնաբանություն տար, այլև պարտավոր էր խոսել իրենց կառույցի գործառույթներին խոչընդոտելու մասին, ինչպես նաև դիմել ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցների։ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ` այն, որ ԿԽՄԿ–ն չի դիմել այս գործողություններին, նրանից է, որ իրենք վախեցած են ադրբեջանական արձագանքներից։ Իրավապաշտպանը նշեց, որ Ադրբեջանը սպառնում է, որ առհասարակ անհնարին կդարձնի ԿԽՄԿ գործունեությունն այդ երկրում։
ԿԽՄԿ–ից ասացին` ձեր հայրը չի ուզել հաղորդագրություն ուղարկել ձեզ. Վագիֆ Խաչատրյանի դուստր
Միաժամանակ, իրավաբանը կարծում է, որ Կարմիր խաչը կարող է այլևս զգույշ չլինել, քանի որ փաստացի զրկված է մարդասիրական աշխատանք իրականացնելու հնարավորությունից: Հետևաբար, արդեն կարող է հանդես գալ հասցեական և կոշտ հայտարարություններով, որոնք, հնարավոր է, լսելի լինեն միջազգային կառույցների կողմից։
«Միջազգային կազմակերպությունները 2 գործիք ունեն՝ պատժամիջոցներ կիրառել երկրի և ղեկավարության դեմ, ինչպես նաև ձայնազրկում տարբեր կառույցներում։ Պատժամիջոցների վրա հույս դնելն իրատեսական չէ, քանի որ միջազգային հանրությունն իր անգործությունն արդարացնում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության առկայությամբ և դրան վնասելու վախով»,– ասաց իրավապաշտպանը։
Ինչ վերաբերում է միջազգային դատարաններով Խաչատրյանի վերադարձին, ապա նրա համոզմամբ՝ գործընթացը կարող է տարիներ տևել, սակայն հարցին պետք է հրատապ լուծում տալ։ Հետևաբար, այն պետք է լուծել քաղաքական և դիվանագիտական ուղիներով։
Հիշեցնենք` բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել են հուլիսի 29-ին։ Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
ՄԻԵԴ-ը արցախցի տղամարդու մասին տեղեկություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տվել Ադրբեջանին
Լրահոս
0