00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բաժանվել է կնոջից

© AFP 2024 / ANNA MONEYMAKERԿանադայի վարչապետը և նրա կինը
Կանադայի վարչապետը և նրա կինը - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Կանադայի վարչապետը և նրա կինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախկին ամուսինները շարունակելու են զբաղվել իրենց երեք անչափահաս երեխաների համատեղ դաստիարակությամբ, այդ պատճառով կանադացիները կարող են հուսալ, որ հաճախ զույգին միասին կտեսնեն։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը` Սոֆի–Գրեգուար Թրյուդոն, 18 տարվա համատեղ կյանքից հետո հայտնել են բաժանվելու մասին։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ինքը` Թրյուդոն։
«Սոֆին և ես ուզում ենք հայտնել, որ բազմաթիվ բովանդակալից և դժվար զրույցներից հետո մենք որոշել ենք բաժանվել», – գրել է Թրյուդոն սոցցանցում։
Նա հավելել է, որ իրենք շարունակելու են մնալ հարազատ մարդիկ, որոնց կապում է սերն ու հարգանքը միմյանց ու այն ամենի հանդեպ, ինչը կառուցել և դեռ կառուցելու են միասին։
Միևնույն ժամանակ The Guardian պարբերականը, հղումա նելով վարչապետի գրասենյակին, գրում է, որ ամուսինները առանձին ապրելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել։
«Նրանք հոգացել են, որպեսզի իրենց որոշման հետ կապված ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ իրավաբանական և էթիկական քայլերը և հետագայում ևս այդպես են վարվելու», – հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից։
Կանադայում առանձին ապրելու մասին համաձայնագիրը ֆորմալ ամուսնալուծություն չէ։ Առանձին ապրելու հնարավորությունը ժամանակ է տալիս կարգավորելու, եթե ոչ զույգի հարաբերությունները, ապա գոնե այն հարցերը, որոնք կապված են ամուսնալուծության ֆինանսական կողմի և երեխաների խնամքի հետ։ Մեկ տարի ոչ համատեղ ապրելը կարող է հիմք հանդիսանալ վերջնական ամուսնալուծության համար։
The Guardian–ը գրում է նաև, որ այն բանից հետո, երբ Թրյուդոն 2015 թվականի վերջին գլխավորեց Կանադայի կառավարությունը, կինը հաճախ էր նրան ուղեկցում միջոցառումների և արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։ Սակայն վերջին տարիներին Սոֆին հետզհետե ավելի հազվադեպ սկսեց հայտնվել հանրության առաջ։
Թրյուդոն երկրորդ վարչապետն է, որ պաշտոնում գտնվելու ժամանակ հայտնել է իր բաժանման մասին։ Նրա հայրը` Պիեռ Թրյուդոն, կնոջից` Մարգարեթից բաժանվել էր 1979 թվականին, ամուսնալուծվել` 1984-ին։
Վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը նշել է, որ նախկին ամուսինները շարունակելու են զբաղվել իրենց երեք անչափահաս երեխաների համատեղ դաստիարակությամբ, այդ պատճառով կանադացիները կարող են հուսալ, որ հաճախ զույգին միասին կտեսնեն։
«Հաջորդ շաբաթվանից ընտանիքը կմեկնի համատեղ հանգստի», – հայտնել են Թրյուդոյի գրասենյակից։
Ջասթին Թրյուդոն ամուսնացել է լրագրող Սոֆի Գրեգորի հետ 2005 թվականին։ Այդ ժամանակվանից Սոֆին լքել էր մեդիադաշտում իր աշխատանքը և զբաղվում էր բարեգործությամբ, նա հանդես է գալիս գենդերային հավասարության, կանանց իրավունքների և կլիմայի պաշտպանության օգտին։ Ամուսինները` 9, 14 և 15 տարեկան երեք երեխա ունեն։
Լրահոս
0