https://arm.sputniknews.ru/20230802/gavari-dprvocneric-meki-pvokhtnoreny-khardakhutjamb-800000-amn-dvolar-e-juracrel-manramasner-63814431.html
Գավառի դպրոցներից մեկի փոխտնօրենը խարդախությամբ 800.000 ԱՄՆ դոլար է յուրացրել. մանրամասներ
Գավառի դպրոցներից մեկի փոխտնօրենը խարդախությամբ 800.000 ԱՄՆ դոլար է յուրացրել. մանրամասներ
Sputnik Արմենիա
ՆԳՆ ոստիկանությանը տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ: 02.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-02T18:15+0400
2023-08-02T18:15+0400
2023-08-02T18:41+0400
հհ քննչական կոմիտե
խարդախություն
դպրոց
բանկ
դոլար
https://cdn.am.sputniknews.ru/img/1425/75/14257506_0:151:1600:1051_1920x0_80_0_0_034a39a0f72c7e1792613acbcabd0484.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենն առերևույթ կատարել էբազմաթիվ խարդախություններ, որոնց վերաբերյալ հաղորդումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։Մասնավորապես, 2023 թվականի հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում վեց քաղաքացի հաղորդում են ներկայացրել այն մասին, որ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն, վկայակոչելով իր եղբոր քաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ հավաստիացրել է, թե վերջինս, իբր, բանկ է հիմնադրել և ավանդ ներդնելու դեպքում ամսական ավանդի 30 տոկոսի չափով գումար է վերադարձնելու ավանդատուներին։Բացի այդ, տվյալներ են ստացվել Ն.Ա.-ի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու այլ դեպքերի մասին ևս:Մասնավորապես, երկու քաղաքացի հաղորդումներ են տվել այն մասին, որ նույն անձը 2022 և 2023թթ. ընթացքում խոշոր չափերի հասնող (մի դեպքում՝ 1 200 000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ 15 000 ԱՄՆ դոլար) գումարներ է պարտքով վերցրել իրենցից՝ մի քանի օր անց վերադարձնելու խոստումով, մինչդեռ ամիսներ անց էլ այդ գումարները չեն ստացել։Առկա տվյալների և հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (խարդախությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խոշոր չափով խարդախություն) հատկանիշներով նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ քրեական վարույթում:Ինչպե՞ս չդառնալ սոցցանցային խարդախության զոհ, կամ ձրի պանիրը միայն թակարդում է լինումԿատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը պարզելու, դպրոցի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:ՆԳՆ ոստիկանությանը տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1425/75/14257506_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0acb946685d30da950c4e3ebdf80de9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, խարդախություն, դպրոց, բանկ, դոլար
հհ քննչական կոմիտե, խարդախություն, դպրոց, բանկ, դոլար
Գավառի դպրոցներից մեկի փոխտնօրենը խարդախությամբ 800.000 ԱՄՆ դոլար է յուրացրել. մանրամասներ
18:15 02.08.2023 (Թարմացված է: 18:41 02.08.2023) ՆԳՆ ոստիկանությանը տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրենն առերևույթ կատարել էբազմաթիվ խարդախություններ, որոնց վերաբերյալ հաղորդումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է
ՔԿ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, 2023 թվականի հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում վեց քաղաքացի հաղորդում են ներկայացրել այն մասին, որ Գավառի միջնակարգ դպրոցներից մեկի փոխտնօրեն Ն.Ա.-ն, վկայակոչելով իր եղբոր քաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ հավաստիացրել է, թե վերջինս, իբր, բանկ է հիմնադրել և ավանդ ներդնելու դեպքում ամսական ավանդի 30 տոկոսի չափով գումար է վերադարձնելու ավանդատուներին։
«Այդ կերպ նշված անձը խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Գավառ համայնքի շուրջ 50 բնակիչներից ստացել է 3000-ից մինչև 400.000 ԱՄՆ դոլար գումարներ և չի վերադարձրել։ Ըստ այդ տվյալների՝ քաղաքացիների կողմից տրամադրված գումարների չափը կազմում է շուրջ 800.000 ԱՄՆ դոլար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, տվյալներ են ստացվել Ն.Ա.-ի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու այլ դեպքերի մասին ևս:
Մասնավորապես, երկու քաղաքացի հաղորդումներ են տվել այն մասին, որ նույն անձը 2022 և 2023թթ. ընթացքում խոշոր չափերի հասնող (մի դեպքում՝ 1 200 000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ 15 000 ԱՄՆ դոլար) գումարներ է պարտքով վերցրել իրենցից՝ մի քանի օր անց վերադարձնելու խոստումով, մինչդեռ ամիսներ անց էլ այդ գումարները չեն ստացել։
Առկա տվյալների և հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (խարդախությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խոշոր չափով խարդախություն) հատկանիշներով նախաձեռնվել են մի քանի քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ քրեական վարույթում:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը պարզելու, դպրոցի փոխտնօրենի պաշտոնն զբաղեցնող անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանությանը տրվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ: