https://arm.sputniknews.ru/20230802/erdvoghany-putinin-havastiacrel-e-vor-ksharunakihacahatiki-gvortsarqy-verskselu-janqery-63803420.html
Էրդողանը Պուտինին հավաստիացրել է, որ կշարունակի հացահատիկի գործարքը վերսկսելու ջանքերը
Էրդողանը Պուտինին հավաստիացրել է, որ կշարունակի հացահատիկի գործարքը վերսկսելու ջանքերը
Sputnik Արմենիա
Էրդողանը հացահատիկի գործարքը որակել է որպես խաղաղության կամուրջ։ 02.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-02T16:47+0400
2023-08-02T16:47+0400
2023-08-02T17:00+0400
ռուսաստան
թուրքիա
հացահատիկ
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/05/46287873_0:0:1600:901_1920x0_80_0_0_f2a5a59b1cb6a92e0472d8b251415f9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի ջանքերը հացահատիկի գործարքը վերսկսելու համար: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը` նշելով, որ առաջնորդների միջև հեռախոսազրույց է կայացել այսօր։Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ գործարքի ավարտից հետո վերջին երկու շաբաթվա ընթացքում հացահատիկի գներն աճել են 15 տոկոսով, մինչդեռ գործարքի ակտիվ իրագործման ժամանակ 23 տոկոսով նվազել էին:«Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ինտենսիվ ջանքեր և դիվանագիտություն գործադրել նախաձեռնությունը շարունակելու համար»,- հայտնել է գրասենյակը:Նշվում է, որ Թուրքիայի առաջնորդը զրույցի ընթացքում գործարքը որակել է որպես «խաղաղության կամուրջ»։Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։Ռիսկեր կան. Պեսկովը՝ առանց ՌԴ-ի հացահատիկի գործարքի մասինՀացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս էր կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում էր «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։Հացահատիկի գործարքը դադարեցվեց հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/05/46287873_119:0:1576:1093_1920x0_80_0_0_46421640d6fe2b2f2b73eea7d8975f83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, հացահատիկ, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
ռուսաստան, թուրքիա, հացահատիկ, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
Էրդողանը Պուտինին հավաստիացրել է, որ կշարունակի հացահատիկի գործարքը վերսկսելու ջանքերը
16:47 02.08.2023 (Թարմացված է: 17:00 02.08.2023) Էրդողանը հացահատիկի գործարքը որակել է որպես խաղաղության կամուրջ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի ջանքերը հացահատիկի գործարքը վերսկսելու համար: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը` նշելով, որ առաջնորդների միջև հեռախոսազրույց է կայացել այսօր։
«Էրդողանն ընդգծել է, որ եթե Սևծովյան նախաձեռնությունը տևական ժամանակ չգործի, ապա դա ոչ ոքի օգուտ չի տա, առաջին հերթին կտուժեն հացահատիկի կարիք ունեցող ամենաաղքատ երկրները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ գործարքի ավարտից հետո վերջին երկու շաբաթվա ընթացքում հացահատիկի գներն աճել են 15 տոկոսով, մինչդեռ գործարքի ակտիվ իրագործման ժամանակ 23 տոկոսով նվազել էին:
«Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ինտենսիվ ջանքեր և դիվանագիտություն գործադրել նախաձեռնությունը շարունակելու համար»,- հայտնել է գրասենյակը:
Նշվում է, որ Թուրքիայի առաջնորդը զրույցի ընթացքում գործարքը որակել է որպես «խաղաղության կամուրջ»։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս էր կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում էր «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։
Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։
Հացահատիկի գործարքը դադարեցվեց հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: