00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանից ակնկալում էինք պատասխաններ ստանալ, ստացանք բազմաթիվ անպատասխան հարցեր

© Photo : Screenshot / Parliament of ArmeniaԴավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովում
Դավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Դավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
44-օրյա պատերազմի ժամանակ, այո, եղել են նաև դասալքության դեպքեր, դաշտային հրամանատարների ակնհայտ սխալ որոշումներ, տարբեր ստորաբաժանումների չհամաձայնեցված գործողություններ, բայց շարքային զինվորը, սերժանտը, լեյտենանտը նաև հերոսության օրինակներ են ցույց տվել։
Շատ ավելի բարդ է գնահատել բարձրագույն զինվորականության, պաշտպանության նախարարության ղեկավարների գործելաոճը։ Նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մեկնաբանությունները պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում` ձեզ օրինակ։ Ընդամենը մի մեջբերում նախարարի բացատրություններից. «Մինչև պատերազմը Հայաստանի զինված ուժերը պատրաստ էին իրենց 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայելու»։ Միանգամից երկու հարց։ Կներեք, իսկ ով է տվել այդ ֆանտաստիկ լավատեսական գնահատականը։ Եվ ամենակարևորը՝ բա ադրբեջանցիներին ինչպես պարտվեցինք։
Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից, բայց ինչու չէինք կանխատեսել
Երկու հարցի պատասխաններն էլ հնչեցին։ Ադրբեջանական զինուժի նկատմամբ մեր պատկառելի գերակայության մասին ասվեց հետևյալը. «Դա իմ գնահատականը չէ, դա հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է»։ Ում կողմից է հաշվարկված ու փաստարկված՝ պատասխան չկա։ Երկրորդ հարցի պատասխանն էլ այնքան հստակ է, որ բազմաթիվ լրացուցիչ հարցեր է ծնում։ Կրկին մեջբերեմ. «Մենք կարող էինք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի Հանրապետության սահմաններով և ապահովեինք Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրենց ինքնորոշման իրավունքը»։ Սակայն, հիմնավորում է նախկին նախարարը, «մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերն անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կիլոմետրից 29 կիլոմետր հեռավորության վրա և իրականացնել թռիչքներ»։
Այսինքն` ինչպես հետևում է նախկին նախարարի ասածներից, Ադրբեջանին մենք կարող էինք հաջողությամբ դիմակայել, բայց անսպասելիորեն խառնվեց Թուրքիան։ Իհարկե, դեռ Նապոլեոնն էր նկատել. «Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից»։ Բայց չէ որ այնուամենայնիվ հրաշալի գիտեինք, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ վարձկաններ է տեղափոխում Արցախի ուղղությամբ, որ Անկարան և Բաքուն ամենաակտիվ կերպով զարգացնում են համագործակցությունը ռազմական բնագավառում, որ պատերազմից ընդամենը մի ամիս առաջ՝ օգոստոսին, Հայաստանի սահմանների մոտ լայնածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են տեղի ունենում։ Այսինքն` լրիվ անտեսելով հայտնի ճշմարտությունը, որ պատերազմից առաջ պետք է պատրաստ լինես վատթարագույնին` Հայաստանի պաշտպանության նախարարությունը ելնում էր լավագույն սցենարից։ Ինչպես չհիշես Ֆրանսիայի վարչապետ Շառլ-Մորիս դը Թալեյրանի խոսքերը. «Սա ավելի վատ է, քան հանցանքը, սա սխալ է»։
Ախր բոլորս հրաշալի հիշում ենք նաև պատերազմի հենց սկզբում Դավիթ Տոնոյանի արտասանած հայտնի կանխատեսումը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Մեկ այլ բարձրաստիճան զինվորական՝ Մովսես Հակոբյանը, ի պատասխան լրագրողի խնդրանքին, ասել է. . «Ես չեմ կարող Դավիթ Տոնոյանին մեկնաբանել, իմ արժանապատվությունից ցածր է մեկնաբանել մի մարդու, որը բանակից շատ հեռու է»։ Այս բնութագրման հետ դժվար է համաձայնել։ Դավիթ Տոնոյանը մոտ երկուսուկես տարի եղել է պաշտպանության նախարար, դրանից առաջ վեց տարի զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը, ավելի վաղ հայկական զինված ուժերի ներկայացուցիչն էր ՆԱՏՕ-ում և այլն։
Եթե նա է բանակից հեռու, բա, կներեք, ներկա նախարարի մասին ինչ կարելի է ասել։ Եվ այնուամենայնիվ, իրոք, շատ տարօրինակ է, որ պատերազմի ամենասկզբում պարոն Տոնոյանը ակնարկներ էր անում «նոր տարածքների» մասին, իսկ ընդամենը մի քանի օր հետո լրիվ համաձայն էր գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, որ անհրաժեշտ է դիվանագիտական միջոցներով հնարավորինս արագ դադարեցնել պատերազմը, որովհետև պարտվում ենք։
Շատ դժվար է նաև ընդունել Դավիթ Տոնոյանի մեկնաբանությունները անօդաչու թռչող սարքերի մասին իր ասածների վերաբերյալ։ Հիշո՞ւմ եք, չէ, որ ժամանակին նա պնդում էր՝ այդ նույնը, ինչ որ անում է անօդաչուն, կարելի է անել նաև հասարակ նռնականետի օգնությամբ։ Հիմա նախկին նախարարի բացատրությունը պառլամենտում. «Ինչ վերաբերում է այն հարցին, որ սովորական «գրանատամյոտով» էլ հնարավոր է խփել ավտոբուսը, խոսքը գնացել է ավտոբուսի մասին: Քառօրյայի օրերին անօդաչուով խոցվել էր մեր ավտոբուսը, որը տեղափոխում էր մեր կամավորականներին և ընդհանրապես քաղաքացիականներին: Այդպիսի կիրառումը կարելի էր անել նաև այլ միջոցներով, դա է եղել իմ ասածը»: Համաձայնեք, տարօրինակ բացատրություն է։ Այսինքն` էդ դեպքում մեզ հրետանի էլ անհրաժեշտ չէ, քանզի, ինչպես տեսել ենք սովետական ֆիլմերում, շարքային զինվորն էլ կարող է սողալով մոտենալ հակառակորդի տանկին և պայթեցնել այն սովորական նռնակով։
Մի խոսքով, ակնկալում էինք, որ այս լսումների ընթացքում բազմաթիվ պատասխաններ կստանանք, իրականում ստացանք բազմաթիվ անպատասխան հարցեր։ Բայց ամենատարօրինակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը, որն անընդհատ խոսում է պատերազմի ժամանակ թույլ տված աններելի սխալների մասին, կարող էր գոնե հրապարակավ հնչեցնել իր հարցերը, բայց հեշտությամբ բաց թողեց հարմար առիթը։ Արդյո՞ք դա էին սպասում իրենց ընտրողները։ Խիստ կասկածում եմ։
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոփոխվել
Լրահոս
0