00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Գալստյանը կրկին կալանավորվեց

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Դավիթ Տոնոյան
Բաժանորդագրվել
Ըստ մեղադրող կողմի` զենքի վաճառքով զբաղվող գործարարը փորձել է ազդել դատավարության մասնակիցների վրա։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն», կրկին կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է «Դատական իշխանություն» Telegarm–յան ալիքը։
Դավիթ Գալստյանը նախորդ ամիս առաջին ատյանի դատարանի կողմից գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա փաստաբան Արմեն Հարությունյանը օգոստոսի 1-ն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը, և նա կրկին կկալանավորվի։
«ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից նա կրկին կալանավորվել է, քանի որ մեղադրող կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությունը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով»,– նշված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է անցնում։ 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ Տոնոյանն ու Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
Գալստյանը 2–րդ անգամ կալանավորվեց 2023–ի հունվարի 31–ին։ Շուրջ 5 ամիս անց` հունիսի 28–ին, Հակակոռուպցիոն դատարանը վճռեց 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գործարարին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Լրահոս
0