00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայի նկատմամբ պահանջները կրկնակի անտեղի են. Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի ասածները

Բաժանորդագրվել
Մարիա Զախարովայի խոսքով՝ ՌԴ խաղաղապահները ԼՂ–ում կատարում են կարևոր գործառույթ՝ գերիների փոխանակում, ականազերծում, միջադեպերի կարգավորում, մարդասիրական օգնության տրամադրում:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի համար անհասկանալի են Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրս գալու հնարավոր որոշման մասին դատողությունները, հատկապես ներկայիս հումանիտար ծայրահեղ բարդ իրավիճակի ֆոնին: Ավելին, Մոսկվայի նկատմամբ պահանջներն այն բանից հետո, երբ ՀՀ ղեկավարությունը ԼՂ–ն ճանաչեց որպես ադրբեջանական, կրկնակի անտեղի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Հուլիսի 25–ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե որ դեպքում ՌԴ խաղաղապահները կարող են լքել ԼՂ տարածքը` մասնավորապես ակնարկելով Բաքու–Ստեփանակերտ երկխոսության արդյունավետ ելքը։
Հարցին` խաղաղապահների վերաբերյալ դատողությունները կարո՞ղ են լինել ՀՀ վարչապետի ցանկությունը, Զախարովան պատասխանել է.
«Մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են իրականացնում։ Դա և՛ գերիների փոխանակումն է, և՛ ականազերծումը, և՛ միջադեպերի կարգավորումը, և՛ մարդասիրական օգնության տրամադրումը։ Մի՞թե ՀՀ ղեկավարության տեսանկյունից այդ գործունեությունն ավելորդ է, անցանկալի, և նրանք ուզում են, որ այն չլինի։ Պետք է ինչ–որ կերպ կողմնորոշվել»,– ասել է Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ հաճախ ՀՀ ղեկավարության ներկայացուցիչները մի շարք առանցքային հարցերի շուրջ երկիմաստ դիրքորոշում են ունենում: Մոսկվան ցանկանում է, որ խաղաղապահների գործունեության մասով երկիմաստություն չլինի։
«Բառերի հետ խաղալը լավ բանի չի հասցնի։ Բարձր մակարդակով մեկ անգամ չէ, որ նշվել է անվտանգության ապահովման առումով ռուսական խաղաղապահ զորակազմի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում, շեշտվել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրա գործողությունների պահանջարկի հարցը»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այս ամենը կասկածի տակ դնելու փորձերը միայն նոր հարցեր են առաջացնում։
Լրահոս
0