https://arm.sputniknews.ru/20230802/artiky-dardzel-e-basketbvoli-a-ligaji-haghtvogh-63789621.html
«Արթիկը» դարձել է բասկետբոլի Ա-լիգայի հաղթող
«Արթիկը» դարձել է բասկետբոլի Ա-լիգայի հաղթող
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Գոռ Մովսիսյանի թիմը նվաճել էր նաև Հայաստանի սուպերգավաթը: 02.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-02T13:13+0400
2023-08-02T13:13+0400
2023-08-02T13:16+0400
բասկետբոլ
բասկետբոլիստ
արթիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/02/63786677_0:0:911:512_1920x0_80_0_0_24ba85034a4275e5a3e63493d13b7aad.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակիչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 22 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:Երրորդ տեղի համար խաղում էլ ուժեղ են գտնվել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք «Դվինի» դեմ ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում կամային որակների շնորհիվ ընդամենը 3 միավորի տարբերությամբ առավելության են հասել մրցակցի նկատմամբ՝ 94:91:Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստը Դավիթ Խաչատրյանն է («Արթիկ»), մարզիչը՝ Գոռ Մովսիսյանը («Արթիկ»), լավագույն երիտասարդ բասկետբոլիստը՝ Հայկ Կարախանյանը («Արթիկ»), լավագույն հայ բասկետբոլիստը և լավագույն խաղարկողը՝ Դանիիլ Գևորգյանը («Ուրարտու»):Ա-լիգայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ Գոռ Մովսիսյանը, որն «Արթիկի» հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը, նշում է՝ թիմային անտրտունջ աշխատանքի ու երկրպագուների աջակցության շնորհիվ են իրենք կարողացել լավ մրցաշրջան անցկացնել:Նշենք՝ ավելի վաղ Գոռ Մովսիսյանի թիմը նվաճել էր նաև Հայաստանի սուպերգավաթը:
արթիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/02/63786677_0:0:905:678_1920x0_80_0_0_eadb939c79c5c0329f6b2be63de8e617.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բասկետբոլ, բասկետբոլիստ, արթիկ
բասկետբոլ, բասկետբոլիստ, արթիկ
«Արթիկը» դարձել է բասկետբոլի Ա-լիգայի հաղթող
13:13 02.08.2023 (Թարմացված է: 13:16 02.08.2023) Ավելի վաղ Գոռ Մովսիսյանի թիմը նվաճել էր նաև Հայաստանի սուպերգավաթը:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է «Արթիկը»: Դիտարժան ու լարված պայքարում թիմը եզրափակիչում կարողացել է 95:86 հաշվով առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ և նվաճել չեմպիոնությունը, հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է ճանաչվել «Արթիկ» թիմի խաղացող Խավիեր Ուոմաքը: Նա վաստակել է 24 միավոր, 6 անգամ կատարել արդյունավետ փոխանցում և 22 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Երրորդ տեղի համար խաղում էլ ուժեղ են գտնվել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք «Դվինի» դեմ ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում կամային որակների շնորհիվ ընդամենը 3 միավորի տարբերությամբ առավելության են հասել մրցակցի նկատմամբ՝ 94:91:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստի կոչմանն արժանացել է ԲԿՄԱ թիմի խաղացող Յուրա Մելիքյանը: Նա վաստակել է 19 միավոր, 5 անգամ կատարել արդյունավետ փոխանցում, 21 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:
Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստը Դավիթ Խաչատրյանն է («Արթիկ»), մարզիչը՝ Գոռ Մովսիսյանը («Արթիկ»), լավագույն երիտասարդ բասկետբոլիստը՝ Հայկ Կարախանյանը («Արթիկ»), լավագույն հայ բասկետբոլիստը և լավագույն խաղարկողը՝ Դանիիլ Գևորգյանը («Ուրարտու»):
Ա-լիգայի ավարտված առաջնության լավագույն մարզիչ Գոռ Մովսիսյանը, որն «Արթիկի» հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը, նշում է՝ թիմային անտրտունջ աշխատանքի ու երկրպագուների աջակցության շնորհիվ են իրենք կարողացել լավ մրցաշրջան անցկացնել:
Նշենք՝ ավելի վաղ Գոռ Մովսիսյանի թիմը նվաճել էր նաև Հայաստանի սուպերգավաթը: