00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

4 անձինք օժանդակել են արդարադատության նախարարի հորը խոշոր չափերով վատնում կատարել

© Sputnik / Aram NersesyanԱրա Մինասյան
Արա Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2023
Արա Մինասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գնման մրցույթում կեղծիքով հաղթող է ճանաչվել ԲԿ փոխտնօրենին պատկանող ՍՊԸ–ն` առաջարկելով շուկայականից ավելի քան 22 միլիոն բարձր գին։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Չորս անձինք օժանդակել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի` առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, 2014-2018 թթ ընթացքում տնտեսական հարցերով տեղակալ Ա.Ծ-ի, ինչպես նաև աշխատակից Հ.Հ.-ի և անհատ ձեռնարկատեր Վ.Դ.-ի օժանդակությամբ վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես, 2015թ. հանդերձանքի և անկողնային պարագաների գնման մրցույթում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած Ա/Ձ-ին ընթացակարգից դուրս մղելու և առավելագույն գնային առաջարկ ներկայացրած, փոխտնօրենին պատկանող ՍՊԸ–ին առաջին տեղ զբաղեցրած ճանաչելու դիտավորությամբ, դեռևս մինչև ամփոփման նիստ հրավիրելը, ԲԿ աշխատակից Հ.Հ.-ն նվազագույն գնաառաջարկ ներկայացրած ԱՁ-ին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ վերջինիս ներկայացրած հայտը մերժված լինելու վերաբերյալ: Արդյունքում` 27.260.000 ՀՀ դրամ գնային առաջարկի փոխարեն ընդունվել է 49.839.000 ՀՀ դրամ գնային առաջարկը։
Փաստորեն շուկայական արժեքից 22.579.000 ՀՀ դրամ ակնհայտ բարձր գնային առաջարկով հաղթող է ճանաչվել փոխտնօրենին պատկանող ՍՊԸ–ն։
«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողություններով պարզվել են Ա.Մ.-ի կողմից նույնաբնույթ եղանակով 3.343.756, 4.950.000 և 2.944.100 ՀՀ դրամի հափշտակություններին վերոնշյալ 3 անձանց, ինչպես նաև բուժհաստատության ևս մեկ այլ աշխատակից Կ․Ղ․-ի կողմից օժանդակելու այլ դրվագներ ևս»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԲԿ-ի աշխատակից Հ.Հ-ի, փոխտնօրեն Ա.Ծ.-ի, անհատ ձեռնարկատեր Վ.Դ.–ի և ԲԿ-ի աշխատակից Կ.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, նրանք մեղադրվում են հափշտակության և հանցակցության համար։
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթից անջատվել է Արա Մինասյանի կողմից վատնում կատարելուն հանցակցություն ունեցած հիշյալ չորս անձանց վերաբերյալ մասը։ Վարույթի նյութերը, տվյալ չորս անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկող դատախազին:
Արա Մինասյանի մասով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0