00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զորամասերի կրճատման մեջ դավադրություն պետք չէ փնտրել. Դավիթ Տոնոյանը

© Photo : Facebook / Shushan StepanyanԴավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Դավիթ Տոնոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը կարծում է, որ զորամասերի կրճատման որոշումը` այդ տրամաբանության մեջ, ճիշտ էր, և ինքը համաձայնել էր դրան։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Թե երբ է սկսվել Գորիսի և Կապանի զորամասերի կրճատման գործընթացը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հստակ չի հիշում, բայց և շեշտում է` դավադրություն այստեղ պետք չէ փնտրել։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում։
«Դա եղել է համապատասխան եղած մարդկային, կազմհաստիքային ռեսուրսների հետ և այն մարտավարությանը, ռազմավարությանը, օպերատիվ արվեստին, որը դրված էր այդ ժամանակվա հրամանատարի մտահղացման մեջ։ Ես համաձայնել եմ դրան, և գտնում եմ, որ եթե պետք էր այլ մոտեցում, ապա այն պետք է ներկայացվեր։ Եթե ես չեմ սխալվում` Օնիկ Վիկտորովիչն այդ ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալն էր, երբ այդ որոշումը կայացվում էր»,– նշեց Տոնոյանը։
Տոնոյանը նաև նշեց` պաշտպանության նախարարության ու զինված ուժերի կառավարման համակարգը լիարժեք գործում էր խաղաղ պայմանների համար։ Շեշտեց` կառավարման համակարգը, իհարկե, ունեցել է թերություններ, որոնք փորձել են շտկել և՛ իրավական, և՛ կազմակերպչական առումով։
«Պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են, այդ մարմինն անընդհատ մոդեռնացնում է, սպառազինվում է։ Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար այդ աստիճանի և ծավալի մարտական գործողությունների վարման առումով»,– ասաց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։
Նա նաև խոսեց պատերազմից հետո կառավարման համակարգում կատարված փոփոխություններից` նշելով, որ դրանք ոչ բավարար է համարում։ Հայտարարեց, որ հրատապ է վարչապետին օժտելու գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում։
Հիշեցնենք, որ հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0