00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակ քիչ ունենք. Հովհաննիսյանը` Արցախի խնդրի ու հայոց պետականության կապի մասին

© Photo : Twitter / Gegham Stepanyan #StopArtsakhBlockadeՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Բաժանորդագրվել
Պետության փրկության համար, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանի խոսքով, պետք է նոր, համերաշխ իշխանություն, նոր, ներքին հաշտեցված մթնոլորտ և պետության ռեստարտ։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղային և ցեղասպանային է. Ադրբեջանը կարողացել է այնքան խեղաթյուրել խնդրի բովանդակությունը, որ Արցախի անկախ պետականություն ունենալու խնդիրը դարձել է հացի ու ձեթի խնդիր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
«Սա իսկապես բլոկադա չէ ուտելիքի մասին։ Ալիևն (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,–խմբ.) այնքան փոքրացրեց մեր կենսական պահանջները, որ մենք այդպես ենք ընկալում։ Սա բլոկադա է պետականության և ազգային ինքնության մասին, և գնալով ես ուղղակի համոզվում եմ, որ Ադրբեջանում` Բաքվում, գուցե այլ երկրների կարևոր աշխատասենյակներում, ուղղակի որոշում է կայացված օգտվելով առիթից` հասնել Հարավային Կովկասում հայկական միավորների և պետականության ոչնչացմանը։ Ոչ ոք չի պատրաստվում երեք միլիոն հայ մորթել, բայց պետականության ոչնչացման փաստը շատ ռեալ է»,–ասաց Հովհաննիսյանը։
Հակառակ դեպքում, ըստ փորձագետի, դժվար է 21–րդ դարում որոշել փակելով բոլոր ճանապարհները` մարդկանց մատնել սովամահության, հղի կանանց թողնել առանց բուժօգնության, հիվանդներին` առանց բուժման։ Ալիևը շատ ավելի մեծ խնդիր է դրել իր առաջ, քան Արցախն է։
«Աշխարհի տարբեր անկյուններում պետականության ոչնչացման պրոցեսներ գնում են պարբերաբար, և հանկարծ որևէ մեկին չթվա, որ մենք շատ ավելի կարևոր ենք, քան ուկրաինական քաղաքները կամ Սիրիան։ Իսկ ո՞վ ասաց, որ Արցախը կամ Հայաստանը չեն կարող նույն ճակատագրին արժանանալ»,–նշեց նա։
Այս ամենին զուգահեռ, ըստ Հովհաննիսյանի, ՀՀ–ի կողմից անադեկվատ և ոչ համարժեք վարքագիծ է դրսևորում։ Իշխանությունների շուրթերից հնչում է, որ Ադրբեջանը ցեղասպանային գործընթաց է սկսել, պետականության կորստի վտանգ կա, և նույն իշխանությունը, կառավարությունը փառատոներ, երգ ու պար է կազմակերպում, որին մասնակցում են բազմաթիվ հայրենակիցներ` պատճառաբանելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։
Հովհաննիսյանը սա մեկ բառով է բնութագրում` խելագարություն։
«Գալու է մի պահ, ասելու ենք` մորթվելը առողջապահական խնդիր է, քաղաքականություն չէ։ Դա աննորմալություն է։ Եթե մենք հանդարտ պետք է նայենք, թե Արցախում ինչպես են մարդիկ մեռնում, մենք դառնում ենք հանցակից։ Եթե մենք այստեղ պետք է ապրենք խաղաղ և տեսնենք` ինչպես են մեր հայրենակիցները այնտեղ կոտորվում, դա խելագարություն է»,–ընդգծեց նա։
Միևնույն ժամանակ, քաղաքական մեկնաբանը վստահ է` Հայաստանը, որպես պետություն, պետականություն ունենալով` շահեկան դիրքում է և կարող է պաշտպանել ինքն իրեն։
«Մենք ունենք լրջագույն պրոբլեմ` աշխարհին չենք ասում, թե ինչ ենք ուզում։ Հայ ժողովուրդը չի ձևակերպել, որ ուզում է արժանապատիվ, խաղաղ ապրի իր հայրենի հողում, իր բնօրրանում։ Եթե դու ունես պետություն, դու կարող ես և՛ ցեղասպանությունից, և՛ կորուստներից, և՛ ստորացումից խուսափել։ Այսքան տարվա ապաշնորհ կառավարման պայմաններում մենք դեռ դիմանում ենք, քանի որ պետությունը շատ կարևոր է։ Այժմ մենք ռեսուրսներ ունենք դիմակայելու, բայց ժամանակ քիչ ունենք»,–հավելեց նա։
Գործընկեր, դաշնակից գերտերությունների հետ հստակ երկխոսելու և մեր հստակ ցանկությունը ձևակերպելու փոխարեն, իշխանությունը բոլոր խաղաքարտերը տվել է Ադրբեջանին` ասելով, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, և որ պետք է Ստեփանակերտն ու Բաքուն բանակցեն։
«Հիմա էլ Ալիևը խաղաքարտերը վերցրել, եկել է մեր հետ խաղալու, ասում ենք` շատ ուժեղ է»,–նշեց փորձագետը։
Ամփոփելով խոսքը` Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանի համար այժմ մեկ այլ կարևոր խնդիր էլ կա` լիդերության դեֆիցիտը։ Իսկ պետության փրկության համար պետք է նոր, համերաշխ իշխանություն, նոր, ներքին հաշտեցված մթնոլորտ։ Պետության ռեստարտ է անհրաժեշտ, և այդ դեպքում ՀՀ–ի համար շատ դռներ կբացվեն, հակառակ դեպքում` սա ճանապարհ է դեպի նոր Դեր–Զոր։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0