https://arm.sputniknews.ru/20230801/vajvoc-dzvorum-opel-y-mvot-200-metr-glvorvelvov-hajtnvel-e-dzvorum-2-mard-mahacel-e-63760900.html
Վայոց Ձորում Opel-ը մոտ 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում․ 2 մարդ մահացել է
Վայոց Ձորում Opel-ը մոտ 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում․ 2 մարդ մահացել է
Sputnik Արմենիա
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան օրվա արարողության մասնակցելու։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T16:34+0400
2023-08-01T16:34+0400
2023-08-01T16:36+0400
ավիավթար
վթար
վայոց ձոր
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/13/23804584_0:0:1600:901_1920x0_80_0_0_8dbcfa8b3269612fcbcc53f6a8c3d326.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին, «Opel» մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում, որի հետևանքով 2 մարդ մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 12։40-ի սահմաններում։Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողության մասնակցելու։Տավուշում վրացական համարանիշներով մեքենա է վթարի ենթարկվել. 1 մարդ մահացել է, 2–ը` տուժել
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/13/23804584_0:0:1424:1068_1920x0_80_0_0_f86e9f81f7000f4838a291afaafcd81c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավիավթար, վթար, վայոց ձոր, տուժածներ
ավիավթար, վթար, վայոց ձոր, տուժածներ
Վայոց Ձորում Opel-ը մոտ 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում․ 2 մարդ մահացել է
16:34 01.08.2023 (Թարմացված է: 16:36 01.08.2023) Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան օրվա արարողության մասնակցելու։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին, «Opel» մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում, որի հետևանքով 2 մարդ մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 12։40-ի սահմաններում։
«Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս՝ 20-30 մետր հեռավորության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի էլ, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածներն ու վիրավորները մեկնում էին ծննդյան արարողության մասնակցելու։