00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոնոյանը չի ընդունում Փաշինյանի հայտարարությունը, թե ՊՆ–ն ինչ ուզել է, ունեցել է

© Photo : official site of the MoD of RAՆիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը
Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը
Բաժանորդագրվել
Դավիթ Տոնոյանը պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալը կոռեկտ չի համարում։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմի ընթացքում ՊՆ–ն ինչ ուզել է, ունեցել է։ Տոնոյանն այդ մասին հայտարարեց այսօր ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում։
Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականից հետո ինքը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը` «ամեն ինչ բանակի համար», բարձրացրել է զինվորականների աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի լրացուցիչ գնումներ։ Նա շեշտեց, որ բանակն իրենից ինչ ուզել է, ունեցել է։
«Ես` որպես կառավարության անդամ, ՀՀ վարչապետի առջև անիրատեսական հարցեր չեմ բարձրացրել, և իմ բարձրացրած հարցերը ստացել են հստակ պատասխաններ և լուծումներ։ Ես աշխատել եմ վստահության մթնոլորտում, բայց ես չեմ ընդունում նրա այդ հայտարարությունը։ Ես այդպես չէի ձևակերպի»,– ասաց Տոնոյանը։
Նախկին նախարարը խուսափեց պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին գնահատական տալուց` նշելով, որ դա պետք է անի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։
«Այդ օրերին ես եղել եմ իր ենթական և, ինչպես ասեցի, շատ ճգնաժամային շրջանում մարտավարական խնդիրներ եմ լուծել ու քաղաքական հարցերից կտրված եմ եղել։ Կոռեկտ չէ որպես նախկին պաշտպանության նախարար գնահատականներ տալ»,– ասաց նա։
Նա վստահեցրեց, որ ՊՆ–ն ու ինքն անձամբ` որպես նախարար, կատարել է իր գործառույթը, իսկ վարչապետի կողմից չի ունեցել որևէ խոչընդոտ այդ գործառույթն իրականացնելու ընթացքում։
ՍՈւ–երի համար ոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից. Տոնոյանը վստահ է` գնումը ճիշտ էր
Լրահոս
0