00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:26
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Shell–ը եկավ, բենզինի գինը բարձրացավ. Աուդիտորների պալատի նախագահը՝ թանկացումների մասին

Shell–ն եկավ, բենզինը թանկացավ. Աուդիտորների պալատի նախագահը թանկացումների իր բացատրությունն ունի
Բաժանորդագրվել
Նաիրի Սարգսյանի խոսքով` Shell–ի բարձր գնային քաղաքականությունը կարող էր արդարացած լինել միայն մեկ դեպքում` եթե այդ ընկերության առաջարկած բենզինը որակով գերազանցեր Հայաստանում մինչ այդ վաճառվղ բենզինի որակին։
Հայաստանյան շուկայում բենզինի չդադարող թանկացումը կարող է պայմանավորված լինել բրիտանական Shell ընկերության մուտքով ՀՀ մանրածախ վաճառքի շուկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Աուդիտորների պալատ» ՀԿ–ի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
«Ակնկալիք կար, որ պետք է գների նվազեցում տեղի ունենար, որովհետև դասական տնտեսագիտական կանոնները հենց դրա մասին են խոսում, որ, եթե ընկերությունների քանակն է ավելանում, մրցակցությունն է ավելանում, շուկայում առաջարկողների քանակն է ավելանում, դրա պետք է հաջորդի գների նվազումը։ Այնինչ, Shell–ի մտնելուց հետո մենք տեսանք լրիվ հակառակ պատկերը»,– նկատում է Սարգսյանը։
Հիշեցնենք` բրիտանական ընկերության բենզալցակայանները Հայաստանում պաշտոնապես բացվեցին 2023 թ. հունիսի 29-ին։ АИ- 95 (պրեմիում) տեսակի բենզինի 1 լիտրը դրանցում վաճառվում էր 490 դրամով, АИ- 92 (ռեգուլյար) տեսակինը` 470 –ով։ Հայաստանյան այլ խոշոր ցացերում այդ օրերին գները 40-50 դրամով ավելի էժան էին։ Այսօր արդեն հայաստանյան «հին» վաճառողներն են այդ նույն գներով վաճառք իրականացնում։
«Այսպիսին է բիզնես մտածելակերպը` եթե այդ թանկ գնով պրոդուկտը վաճառվում է, ապա ինչու մենք էլ չթանկացնենք»,– ասում է մեր զրուցակիցը։
Նաիրի Սարգսյանի խոսքով` Shell–ի բարձր գնային քաղաքականությունը կարող էր արդարացած լինել միայն մեկ դեպքում` եթե այդ ընկերության առաջարկած բենզինը որակով գերազանցեր Հայաստանում մինչ այդ վաճառվղ բենզինի որակին։
ՄՊՀ–ն ուղղորդո՞ւմ է բարձրացնել բենզինի գները. տնտեսագետը կասկածներ ունի
«Ակնհայտ է, որ Հայաստանում բենզինի, դիզելի որակը, մեղմ ասած, այնքան էլ բարձր չէ։ Եվ այստեղ պետք է շուկայում դասակարգում լիներ, որակյալ ապրանք վաճառող ընկերությունը, որը ենթադրվում էր, որ պետք է Shell–ը լիներ, դրանով կարդարացներ իր գնային տարբերությունը մյուսների համեմատ»,– կարծում է Սարգսյանը։
Մինչդեռ, Shell–ի վաճառած բենզինի որակի մասին որևէ պաշտոնական հայտարարություն կամ ուսումնասիրություն առ այսօր չի կատարվել կամ գոնե չի հրապարակվել։
Ո՛չ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ո՛չ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերջին 1-2 ամսվա ընթացքում բենզինի շուկայի վերաբերյալ որևէ ուսումնասիրության արդյունք չեն հրապարակել։
Մայիսի 30-ին` Shell–ի մուտքից դեռ 1 ամիս առաջ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում ասել էր, որ հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկայի հիմնական 4 տնտեսվարող ընկերությունների ներմուծման ու վաճառքի գները։
Ի դեպ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը նույն օրը, չսպասելով իր ղեկավարած կառույցի ուսումնասիրության եզրակացությանը, հայտարարել էր, թե իրենց կարծիքով ՀՀ–ում բենզինի վաճառքի գները ավելի ցածր են, քան պետք է լինեն։ Գևորգյանի այս հատարարությունից հետո բենզինի գները լցակայաններում մի քանի տասնյակ դրամով ավելացել են, իսկ ուսումնասիրության արդյունքների մասին մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել։
«Shell-ի մուտքը շուկա վտանգավոր է». տնտեսագետը բենզինի թանկացում է կանխատեսում
ՄՊՀ–ից Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին, որ բենզինի շուկայի ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է։
Փոխարենը, չունենալով տվյալների այն բազան, որն ունի պետական մարմինը, «Աուդիտորների պալատի» նախագահ Նարեկ Սարգսյանը, ուսումնասիրելով միջազգային ու ներքին շուկայի վերջին ամիսների զարգացումները, նկատում է, որ Հայաստանում բենզինի կտրուկ թանկացումն իրականում տնտեսական լուրջ հիմնավորում չունի։
Վարկածը, թե թանկացումը կարող է պայմանավորված լինել միջազգային շուկայում գների բարձրացմամբ, Սարգսյանը չի ընդունում։ Նրա խոսքով` միջազգային շուկայում վառելիքի գնի փոփոխությունն իրականում Հայաստանում բենզինի գնի վրա չնչին ազդեցություն է գործում։
«Միջազգային շուկաներում, բորսաներում հիմա հուժկու ցնցումներ չեն լինում։ Բարելի որոշակի տոկոսով պարբերաբար բարձրացումները, որ բնական երևույթ են, Հայաստան ներկրվող բենզինի ինքնարժեքի վրա կարող են ունենալ, օրինակ, 5 դրամից ոչ ավելի ազդեցություն։ Այնպես որ, միջազգային շուկայի գործոնը կարող ենք հանգիստ թողնել» ,– ասում է նա։
Ներկայացված փաստարկների պայմաններում Նաիրի Սարգսյանը հակված է բեզինի կտրուկ թանկացումը մեկնաբանել որպես հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահում, լավագույն դեպքում` ամենաթողություն, երբ պատկան մարմինների աչքի առաջ անթաքույց տնտեսական հանցագործություն է տեղի ունենում, որի վրա բոլորն աչք են փակում։
Լրահոս
0