00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական գործողությունները սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել. Տոնոյան

© Photo : Facebook / Shushan StepanyanԴավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Դավիթ Տոնոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Երևան է հասել սեպտեմբերի 28-ի առավոտյան, դրանից հետո վարչապետից թույլտվություն է ստացել մարտական գործողությունների վայր մեկնելու։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմից առաջ տեղյակ եղել է, որ իրավիճակը սպառնալի է` հաշվի առնելով իր փորձն ու վերլուծելով ստացվող պաշտոնական տեղեկությունները։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը։
«Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել»,– նշեց Տոնոյանը։
Հանձնաժողովում խնդրեցին մանրամասն նշել, թե Տոնոյանը որտեղ է գտնվել 2020 թվականի սեպտեմբերի 25-27–ն ընկած ժամանակահատվածում, երբ ու ինչպես է տեղեկացել պատերազմի մասին։ Նա հիշեցրեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին գործուղվել է ՌԴ` զորավարժությունների։ Մինչև սեպտեմբերի 26-ի երեկոյան եղել է ԵՄ և ՆԱՏՕ–ի անդամ երկրներից մեկում` կրկին գործուղման` սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով։ Հավելեց, որ անհրաժեշտության դեպքում փակ նիստի ընթացքում կարող է առավել պարզաբանել այս հարցը։
«Սեպտեմբերի 26-ի երեկոյից մինչև պատերազմի սկիզբը գտնվել եմ օդանավում։ Շարունակում էի իմ գործուղումը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներից մեկը` վայրէջքով, որտեղից պետք է միանային մարդիկ` բանակցություններին մասնակցելու, ընդ որում` էլի ՀԱՊԿ անդամ երկրի, որտեղ պետք է շարունակվեին իմ բանակցությունները սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված։ Վայրէջքի պահին` սեպտեմբերի 27-ի առավոտյան, անմիջապես տեղեկացվել եմ ԳՇ պետի կողմից պատերազմի մասին։ Դրանից հետո խոսել եմ նաև ՀՀ վարչապետի հետ»,– ներկայացրեց Տոնոյանը։
Թե վարչապետի հետ երբ է խոսակցություն ունեցել, ասել չի կարող, քանի որ չի հիշում, իսկ հեռախոսներն էլ առգրավված են։
«Գլխավոր շտաբն արդեն սկսել էր իր աշխատանքը։ Վերադառնալուց անմիջապես հետո համապատասխան հրամանատարական կետում անցկացրել եմ խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարություններ, լսել եմ զեկույցներ, որից հետո անցել եմ իմ պարտականությունների կատարմանը` ըստ վարչապետի հանձնարարությանը»,– ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով` հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված թռիչքային սահմանափակումները` կարողացել է 2-3 ժամ հետո «օդանավ հայթայթել»։ Մանրամասնեց` Հայաստան է վերադարձել Վրաստանով, Երևանում էր արդեն սեպտեմբերի 28-ի առավոտյան` ժամը 4-ին, դրանից հետո վարչապետից թույլտվություն է ստացել մեկնելու մարտական գործողությունների իրականացման վայր։
Անդրադառնալով այն հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ է ինքն արել ի պաշտոնե պատերազմը կանխելու համար, Տոնոյանը նշեց, որ պաշտպանական քաղաքականությունը ձևակերպված է մի քանի փաստաթղթերով։ Մասնավորապես, խոսքը կառավարության երկու որոշումներն են` 2018 և 2019 թվականներին ընդունված։
«2018 թվականի կառավարության որոշումը կարելի է կոալիցիոն կառավարության ծրագիր կոչել»,– նկատեց Տոնոյանը։
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը մեջբերումներ արեց երկրորդ փաստաթղթից` 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրից։ Փաստաթուղթն ունի պաշտպանության նախարարությանը վերաբերող հատված, որում շեշտվում է զսպման ուժերի և միջոցների զարգացում, զորքերի մարտական կարողությունների բարձրացում։
«Այն ներառում է` ավելացնել հրթիռային զորքերի և հրետանու կրակային և հարվածային հնարավորությունները, զինուժը համալրել բազմագործառնական ավիացիոն համալիրներով, խոսքը Սու–30-ների մասին է, և ԱԹՍ–ներով, բարձրացնել օդային հարձակման միջոցների պաշտպանվածության մակարդակը և կատարելագործել վաղ հայտնաբերման համակարգը»,– ընթերցեց Տոնոյանը։
Նա խոսեց նաև սպառազինության, զինուժի զարգացման ծրագրերի մասին` շեշտելով, որ ինքը պատասխանատու է եղել հենց այս ամենի համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք նաև` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
ՀՀ զինուժը պատրաստ էր 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայելու. Դավիթ Տոնոյան
Լրահոս
0