https://arm.sputniknews.ru/20230801/qnnichy-krkin-merzhel-e-ashvotjani-pastabani-mijnvordutjuny-63756260.html
Քննիչը կրկին մերժել է Աշոտյանի փաստաբանի միջնորդությունը
Քննիչը կրկին մերժել է Աշոտյանի փաստաբանի միջնորդությունը
Sputnik Արմենիա
Տիգրան Աթանեսյանը միջնորդությամբ պահանջում էր առերեսում այն մարդկանց հետ, որոնց վրա Արմեն Աշոտյանն իբրներազդել է։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T15:34+0400
2023-08-01T15:34+0400
2023-08-01T16:39+0400
արմեն աշոտյան
տիգրան աթանեսյան
փաստաբան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159189_0:0:1601:901_1920x0_80_0_0_fbcf48d9960a08136697d721572a9542.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի` քննիչին ուղղված միջնորդությունը կրկին մերժվել է։ Իր ֆեյսբուքյան էջում այդ մասին գրել է Տիգրան Աթանեսյանը։Նշենք, որ դեռևս 2022 թ. դեկտեմբերից փաստաբան Աթանեսյանը քննիչից պահանջել է իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումներ իր դեմ վկայություն տված անձանց հետ: Քննիչը մերժել է այդ միջնորդությունը` պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները:Ըստ փաստաբանի` քննիչի գրությունից հետևում է մի բան՝ քրեական վարույթում չկա որևէ ցուցմունք Արմեն Աշոտյանի դեմ, և, առհասարակ, որևէ մեղադրող ապացույց չկա:Աթանեսյանը գրել է, որ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով:Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159189_0:0:1425:1068_1920x0_80_0_0_c8d1e6d896a4f2bf7eb9899174aff3b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, տիգրան աթանեսյան, փաստաբան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), պաշտպան
արմեն աշոտյան, տիգրան աթանեսյան, փաստաբան, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), պաշտպան
Քննիչը կրկին մերժել է Աշոտյանի փաստաբանի միջնորդությունը
15:34 01.08.2023 (Թարմացված է: 16:39 01.08.2023) Տիգրան Աթանեսյանը միջնորդությամբ պահանջում էր առերեսում այն մարդկանց հետ, որոնց վրա Արմեն Աշոտյանն իբրներազդել է։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի` քննիչին ուղղված միջնորդությունը կրկին մերժվել է։
Իր ֆեյսբուքյան էջում այդ մասին գրել է Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ դեռևս 2022 թ. դեկտեմբերից փաստաբան Աթանեսյանը քննիչից պահանջել է իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումներ իր դեմ վկայություն տված անձանց հետ: Քննիչը մերժել է այդ միջնորդությունը` պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները:
«Այսօր ստացել եմ քննիչի գրությունը, որ իմ միջնորդությունը թողնվում է առանց քննության, քանի որ անցյալ տարի դեկտեմբերին այդ հարցի շուրջ կայացվել է մերժման որոշում: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ միջնորդության մեջ նշվել է նոր հանգամանք՝ առերեսում այն մարդկանց հետ, որոնց վրա Արմեն Աշոտյանն իբր ներազդել է, այն էլ՝ ապօրինաբար, և այդ պատճառով է կալանավորվել»,– նշել է Աթանեսյանը:
Ըստ փաստաբանի` քննիչի գրությունից հետևում է մի բան՝ քրեական վարույթում չկա որևէ ցուցմունք Արմեն Աշոտյանի դեմ, և, առհասարակ, որևէ մեղադրող ապացույց չկա:
Աթանեսյանը գրել է, որ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով:
Հիշեցնենք, որ
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: