https://arm.sputniknews.ru/20230801/patrast-em-tujlatreli-tapancikutjan-tvonvojany-azh-qnnich-handznazhvoghvov-e-ekel-63739272.html
Տոնոյանը հայտնեց՝ ինչու է եկել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Տոնոյանը հայտնեց՝ ինչու է եկել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Sputnik Արմենիա
Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T11:12+0400
2023-08-01T11:12+0400
2023-08-01T12:27+0400
դավիթ տոնոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63739574_0:0:1600:900_1920x0_80_0_0_61982f2d73ecde528220ed2ac8183535.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Նիստը փակ ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն լինելու է, քանի որ կարիք է լինելու հանձնաժողովի աշխատանքների ճիշտ վերլուծության համար որոշակի տեղեկատվություն տրամադրել, որը կարող է պետական գաղտնիք պարունակել։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։«Ես պատրաստ եմ թույլատելի թափանցիկության»,– նշեց Տոնոյանը։Նշենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը հրապարակայնորեն դիմել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Այնուամենայնիվ, նրանք նիստին չեն ներկայացել։ Տոնոյանը մինչ հարցերին պատասխանելը` ևս մեկ անգամ դիմեց ընդդիմությանը` խնդրելով կամ գալ նիստին, կամ առնվազն այլևս հրապարակայնորեն չանդրադառնալ իր գործունեությանը։Հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։ Ռազմական գործողությունները սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել. ՏոնոյանՆշենք, որ հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63739574_96:0:1296:900_1920x0_80_0_0_3f615202e739f196ec8f27d804a65483.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
դավիթ տոնոյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Տոնոյանը հայտնեց՝ ինչու է եկել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
11:12 01.08.2023 (Թարմացված է: 12:27 01.08.2023) Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Նիստը փակ ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն լինելու է, քանի որ կարիք է լինելու հանձնաժողովի աշխատանքների ճիշտ վերլուծության համար որոշակի տեղեկատվություն տրամադրել, որը կարող է պետական գաղտնիք պարունակել։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ես պատրաստ եմ թույլատելի թափանցիկության»,– նշեց Տոնոյանը։
Նա մեկնաբանեց, թե ինչու է որոշել հիմա մասնակցել նիստին։ Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում իր մոտ հարցեր է առաջացրել։ Դրան հաջորդել է գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հրապարակային պատասխանը, ուստի նաև ինքը հրապարակայնորեն արված հայտարարություններին արձագանքելու կարիք ուներ։
Նշենք, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։
Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը հրապարակայնորեն դիմել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Այնուամենայնիվ, նրանք նիստին չեն ներկայացել։ Տոնոյանը մինչ հարցերին պատասխանելը` ևս մեկ անգամ դիմեց ընդդիմությանը` խնդրելով կամ գալ նիստին, կամ առնվազն այլևս հրապարակայնորեն չանդրադառնալ իր գործունեությանը։
Հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Նշենք, որ հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ
Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ
Տոնոյանն ու
Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց
40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Այս գործով
մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: