00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Մարիա Գաբրիելյան
Հալեպում ֆինանսական լուրջ խնդիր կա, մարդիկ չեն կարողանում հաց գնել. Մարիա Գաբրիելյան
14:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային հանրությունը գիտակցում է` ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է. Սարգսյան

© Photo : Twitter / European Union Mission in ArmeniaԵՄ առաքելության ներկայացուցիչները Կոռնիձորում
ԵՄ առաքելության ներկայացուցիչները Կոռնիձորում - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչը կարևորում է այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը կոչեր է անում Ադրբեջանին բացել արդեն գրեթե 8 ամիս փակված Լաչինի միջանցքը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ կա, ինչպես նաև գիտակցում, որ մարդկանց կյանքին իրական վտանգ է սպառնում։ Չնայած դրան, հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված, այս պահին փոփոխություններ չկան։Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր կառույցներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ֆրանսիայի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ականատես ենք լինում հայտարարությունների և կոչերի: Այս ուղերձներում հիմնականում շատ հստակ և հասցեական մատնանշվում է և կոչ է արվում Ադրբեջանին բացել արդեն գրեթե 8 ամիս փակված վիճակում գտնվող Լաչինի միջանցքը և չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը»,- շեշտել է Վարդան Սարգսյանը:
Նա անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցող այն դեպքերին, երբ հացի հերթերում ուշաթափություններ են լինում։
«Կա սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս, մինչդեռ կրկին մեր հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատարով, որտեղ կա ալյուր, որը կարող է նպաստել նրան, որ հիշյալ միջադեպը տեղի չունենա հացի հերթի մեջ, կա դեղորայք, որը կարող է այդ կարիքները հոգալ, դեռևս մնում է անշարժ, և ուղեբեռը փաստացի չի հասնում իր նպատակին»,- ընդգծեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներից արձագանք դեռ չկա, տեղաշարժի հետ կապված էլ նույն իրավիճակն է:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Լրահոս
0