https://arm.sputniknews.ru/20230801/lghn-verjin-pahin-lutsumner-kgti-ete-chgtni-lav-chi-lini-andranik-qvocharjan-63758793.html
«ԼՂ–ն վերջին պահին լուծումներ կգտի, եթե չգտնի, լավ չի լինի». Անդրանիկ Քոչարյան
«ԼՂ–ն վերջին պահին լուծումներ կգտի, եթե չգտնի, լավ չի լինի». Անդրանիկ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` Արցախում իրավիճակը կհաղթահարվի, երբ Ադրբեջանը տեսնի, որ չի կարողանում հայերին ծնկի բերել։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T16:08+0400
2023-08-01T16:08+0400
2023-08-01T16:10+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
անդրանիկ քոչարյան
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657509_0:0:1601:901_1920x0_80_0_0_a7df2eaa2cea271c670b5e018f4a773f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջին պահին կգտնի այն լուծումները, որոնք իրեն հեռու կպահեն լուրջ ցնցումներից, իսկ եթե չգտնի, լավ չի լինի։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։Նրա խոսքով` Արցախն այն տարածքն է, որը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրությունն է, որովհետև հայ մարդն այնտեղ է ապրում։«Մենք պետք է միասնաբար շրջափակումը հաղթահարելու ձևերը գտնենք»,–ասաց Քոչարյանը։Նա ընդգծեց, որ ինքն Արցախում ավելի ահավոր իրողություններ էլ է տեսել, քան հիմա է կատարվում։«Ես տեսել եմ գաղթ էլ, փախուստ էլ, մի օրվա, 0 օրվա հաց էլ , բայց հաղթահարել ենք, դուրս ենք եկել։ Գլխավորը, որ մենք այդ վախերը հաղթահարենք և այդ ծանրությունը կիսենք իրար հետ։ Իհարկե առաջին հերթին Արցախի բնակչության է իր վրա վերցրել այդ բեռը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ եթե մի օրվա հացն էլ կիսում են իրար մեջ, դիմակայում են բոլոր հնարավոր խնդիրներին, որը հակառակորդն անընդհատ փորձում է ստեղծել»,–ասաց Քոչարյանը։Նա հույս հայտնեց, որ այս իրավիճակը կհաղթահարվի և հաղթանակ կլինի, երբ Ադրբեջանը տեսնի, որ չի կարողանում հայերին ծնկի բերել, նույնիսկ այս շրջափակումներով։ Քոչարյանը հիշեցրեց, որ հայ ազգն այդպիսի հաղթանակ տեսել է 25 տարի առաջ։Նա ընդգծեց` կարևոր չէ, որ հիմա Արցախի կարգավիճակի մասին են թմբկահարում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1f/50657509_68:0:1491:1067_1920x0_80_0_0_c8867834dcf4cc7fc8ac676a165adcc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, անդրանիկ քոչարյան, արցախ, ադրբեջան
հայաստան, լեռնային ղարաբաղ, անդրանիկ քոչարյան, արցախ, ադրբեջան
«ԼՂ–ն վերջին պահին լուծումներ կգտի, եթե չգտնի, լավ չի լինի». Անդրանիկ Քոչարյան
16:08 01.08.2023 (Թարմացված է: 16:10 01.08.2023) ՀՀ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` Արցախում իրավիճակը կհաղթահարվի, երբ Ադրբեջանը տեսնի, որ չի կարողանում հայերին ծնկի բերել։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջին պահին կգտնի այն լուծումները, որոնք իրեն հեռու կպահեն լուրջ ցնցումներից, իսկ եթե չգտնի, լավ չի լինի։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Եթե չգտնի, դա լավ չի լինի և՛ Հայաստանի, և՛ տարածաշրջանի, և՛ աշխարհի համար»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` Արցախն այն տարածքն է, որը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրությունն է, որովհետև հայ մարդն այնտեղ է ապրում։
«Մենք պետք է միասնաբար շրջափակումը հաղթահարելու ձևերը գտնենք»,–ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ ինքն Արցախում ավելի ահավոր իրողություններ էլ է տեսել, քան հիմա է կատարվում։
«Ես տեսել եմ գաղթ էլ, փախուստ էլ, մի օրվա, 0 օրվա հաց էլ , բայց հաղթահարել ենք, դուրս ենք եկել։ Գլխավորը, որ մենք այդ վախերը հաղթահարենք և այդ ծանրությունը կիսենք իրար հետ։ Իհարկե առաջին հերթին Արցախի բնակչության է իր վրա վերցրել այդ բեռը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ եթե մի օրվա հացն էլ կիսում են իրար մեջ, դիմակայում են բոլոր հնարավոր խնդիրներին, որը հակառակորդն անընդհատ փորձում է ստեղծել»,–ասաց Քոչարյանը։
Նա հույս հայտնեց, որ այս իրավիճակը կհաղթահարվի և հաղթանակ կլինի, երբ Ադրբեջանը տեսնի, որ չի կարողանում հայերին ծնկի բերել, նույնիսկ այս շրջափակումներով։ Քոչարյանը հիշեցրեց, որ հայ ազգն այդպիսի հաղթանակ տեսել է 25 տարի առաջ։
Նա ընդգծեց` կարևոր չէ, որ հիմա Արցախի կարգավիճակի մասին են թմբկահարում։
«Արցախի տարածքում բնակվող մեր հայրենակիցները ամենաանկախ ժողովուրդն են, ունեն նախագահ, պառլամենտ, ունեն իրենց օրենքները։ Խնդիրն այն է, որ աշխարհն ընկալի դա։ Այդպիսի օրինակ կա աշխարհում. Կոսովոն հասավ դրան»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար
այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։