https://arm.sputniknews.ru/20230801/kievum-apamvontazhel-en-majr-hajreniq-hushardzanin-amracvats-khshm-zinanshany-63764358.html
Կիևում ապամոնտաժել են «Մայր հայրենիք» հուշարձանին ամրացված ԽՍՀՄ զինանշանը
Կիևում ապամոնտաժել են «Մայր հայրենիք» հուշարձանին ամրացված ԽՍՀՄ զինանշանը
Sputnik Արմենիա
Խորհրդային պատմության հետ կապված հուշարձանների ապամոնտաժումը, ինչպես նաև փողոցների անվանափոխումը Ուկրաինայում սկսվել է 2015 թվականին։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T17:16+0400
2023-08-01T17:16+0400
2023-08-01T17:18+0400
կիև
հուշարձան
ապամոնտաժում
խսհմ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63762089_0:0:1600:900_1920x0_80_0_0_82f88d10b1fe2e8e787cb46b597d494e.jpg
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ապամոնտաժել են «Մայր հայրենիք» հուշարձանին ամրացված ԽՍՀՄ զինանշանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:ԽՍՀՄ զինանշանի փոխարեն տեղադրվելու է Ուկրաինայինը։ Աշխատանքները, որոնք սկսվել են հուլիսի 30–ին, նախատեսում են ավարտել օգոստոսի 24-ին` Ուկրաինայի անկախության օրը: Հուշարձանը կվերանվանվի «Մայր Ուկրաինա»:«Մայր հայրենիքը», որի բարձրությունն ավելի քան 100 մետր է, աշխարհի 5-րդ ամենաբարձր արձանն է։Ինչպես անցյալ տարվա հուլիսին հայտնել էր մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն, Ուկրաինայի քաղաքացիները կողմ են քվեարկել, որ «Մայր Հայրենիքի» վահանի վրայից հեռացվի ԽՍՀՄ զինանշանը։ Հարցման արդյունքների համաձայն՝ քվեարկողների 85%-ը կողմ է եղել, որ այն փոխարինվի։Ուկրաինայում աշխարհագրական օբյեկտների վերանվանումը և խորհրդային ու ռուսական հուշարձանների դեմ պայքարը սկսվել է 2015-ին այսպես կոչված ապագաղութացման մասին օրենքի ընդունումից հետո։ 2022 թվականի սկզբին իշխանությունը քանդեց ավելի քան 2,5 հազար հուշարձան, փոխեց ավելի քան 900 բնակավայրերի և մոտ 50 հազար փողոցների անունները։ 2022 թվականին երկրում պայքարի նոր ալիք բարձրացավ այն ամենի դեմ, ինչը հիշեցնում է ռուսական և խորհրդային պատմությունն ու մշակույթը։ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հայտնեց, որ փոխվել է 9 859 աշխարհագրական անուն և ապամոնտաժվել է Ռուսաստանի հետ կապված 145 հուշարձան:Ուկրաինայում հուշարձանների քանդման և անվանափոխման գործընթացը արագ տեմպերով շարունակվում է։ Հունիսի վերջին Պետական լեզվի ստանդարտների ազգային հանձնաժողովը խորհուրդ էր տվել վերանվանել ավելի քան 1,4 հազար տեղանուններ երկրի շարունակական «ապառուսիֆիկացման» շրջանակում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հունիսի վերջին Ուկրաինայի մայրաքաղաքում վերանվանվել է 316 քաղաքային օբյեկտ:Լվովի մարզում ապամոնտաժել են խորհրդային ժամանակաշրջանի «Մայր հայրենիք» հուշարձանը
կիև
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63762089_200:0:1400:900_1920x0_80_0_0_c78acefe36ed00ef1d460ebd79c41488.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիև, հուշարձան, ապամոնտաժում, խսհմ, տեսանյութ, տեսանյութեր, видео
կիև, հուշարձան, ապամոնտաժում, խսհմ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կիևում ապամոնտաժել են «Մայր հայրենիք» հուշարձանին ամրացված ԽՍՀՄ զինանշանը
17:16 01.08.2023 (Թարմացված է: 17:18 01.08.2023) Խորհրդային պատմության հետ կապված հուշարձանների ապամոնտաժումը, ինչպես նաև փողոցների անվանափոխումը Ուկրաինայում սկսվել է 2015 թվականին։
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ապամոնտաժել են «Մայր հայրենիք» հուշարձանին ամրացված ԽՍՀՄ զինանշանը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
ԽՍՀՄ զինանշանի փոխարեն տեղադրվելու է Ուկրաինայինը։ Աշխատանքները, որոնք սկսվել են հուլիսի 30–ին, նախատեսում են ավարտել օգոստոսի 24-ին` Ուկրաինայի անկախության օրը: Հուշարձանը կվերանվանվի «Մայր Ուկրաինա»:
«Մայր հայրենիքը», որի բարձրությունն ավելի քան 100 մետր է, աշխարհի 5-րդ ամենաբարձր արձանն է։
Ինչպես անցյալ տարվա հուլիսին հայտնել էր մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն, Ուկրաինայի քաղաքացիները կողմ են քվեարկել, որ «Մայր Հայրենիքի» վահանի վրայից հեռացվի ԽՍՀՄ զինանշանը։ Հարցման արդյունքների համաձայն՝ քվեարկողների 85%-ը կողմ է եղել, որ այն փոխարինվի։
Ուկրաինայում աշխարհագրական օբյեկտների վերանվանումը և խորհրդային ու ռուսական հուշարձանների դեմ պայքարը սկսվել է 2015-ին այսպես կոչված ապագաղութացման մասին օրենքի ընդունումից հետո։ 2022 թվականի սկզբին իշխանությունը քանդեց ավելի քան 2,5 հազար հուշարձան, փոխեց ավելի քան 900 բնակավայրերի և մոտ 50 հազար փողոցների անունները։ 2022 թվականին երկրում պայքարի նոր ալիք բարձրացավ այն ամենի դեմ, ինչը հիշեցնում է ռուսական և խորհրդային պատմությունն ու մշակույթը։ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հայտնեց, որ փոխվել է 9 859 աշխարհագրական անուն և ապամոնտաժվել է Ռուսաստանի հետ կապված 145 հուշարձան:
Ուկրաինայում հուշարձանների քանդման և անվանափոխման գործընթացը արագ տեմպերով շարունակվում է։ Հունիսի վերջին Պետական լեզվի ստանդարտների ազգային հանձնաժողովը խորհուրդ էր տվել վերանվանել ավելի քան 1,4 հազար տեղանուններ երկրի շարունակական «ապառուսիֆիկացման» շրջանակում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հունիսի վերջին Ուկրաինայի մայրաքաղաքում վերանվանվել է 316 քաղաքային օբյեկտ: