00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:32
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառուցապատողները վերապահումներ ունեն նոր պահանջների վերաբերյալ

© Sputnik / Aram NersesyanՇինարարություն
Շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Շինարարություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը նշում է, որ կառուցապատողի առջև պարտավորություն սահմանելուց առաջ նախ պետք է սահմանվի` դա ինչ է իրենից ենթադրում, որպեսզի վարչարարություն իրականացնող պաշտոնատար անձը ըստ ցանկության այն չմեկնաբանի։
Շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն սեպտեմբերի 1–ից, որոշակիության խնդիր ունեն և կառուցապատողին կարող են դնել վատ դրության մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Նշենք, որ մեկ ամսից ուժի մեջ կմտնեն շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները։ Մասնավորապես շենքերի և շինությունների կառուցման ընթացքում պետք է ապահովվի շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը: 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների դեպքում կտեղադրվեն օդի որակի մոնիթորինգի սարքավորումներ: Շինանյութի տեղափոխումը և պահպանումը կկազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով: Իսկ մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար շինարարական մեքենաները շինհրապարակից դուրս կգան հատուկ մետաղական էստակադայի վրա անիվների լվացվելուց հետո:
Կառուցապատողների հայկական ասոցիացիան նշված թեմայով քննարկում է ունեցել քաղաքային իշխանությունների հետ, սակայն, Գրիգորյանի խոսքով, նոր պահանջները դեռևս նախագծի փուլում ոչ իրենց, ոչ էլ ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչների հետ չի քննարկվել։
«Մեր հիմնական դիրքորոշումը, թեզն այն էր, որ ցանկացած գործընթաց պետք է լինի խելամտության սահմաններում, այսինքն` չգրվի մի բան, որը գործնականում անհնար լինի իրականացնել։ Եթե դուք սահմանում եք 180 գրամ/քմ կամ նման տեխնիկական պայմանով խտությամբ անթափանց շերտի պահանջ, ապա խնդրում ենք մինչև այդ պահանջի կիրարկման ուժի մեջ դնելը սահմանեք մանրամասներ` ինչ նյութ դա պետք է լինի, ինչ պահանջների պետք է բավարարի, ինչ տեխնիկական բնութագիր ու այդպես շարունակ»,–ասաց ասոցիացիայի նախագահը։
Այս պարագայում, նրա դիտարկմամբ, կարևոր է պահանջի որոշակի լինելը, կառուցապատողին նման պահանջ, պարտավորություն սահմանելուց առաջ նախ սահմանվի` դա ինչ է իրենից ենթադրում, որպեսզի վարչարարություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ըստ ցանկության չմեկնաբանվի և չներկայացվի, թե ինչի մասին է խոսքը։
«Ինչ խոսք, մենք էլ հանդիպմանը նշեցինք, որ կողմնակից ենք ցանկացած դրական փոփոխության, քանի որ բոլորս էլ հասկանում ենք` որքան կարևոր է մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի իջեցումը, շինհրապարակների կահավորման ուղղությամբ լրացուցիչ աշխատանքների կատարումը, և կառուցապատողները մշտապես փորձում են հնարավորինս մոտ լինել կատարյալ և անվտանգ միջավայրում շինարարություն իրականացնելու կոնցեպցիային, սակայն կառուցապատողին նման պահանջ, պարտավորություն սահմանելուց առաջ նախ սահմանեք՝ դա ինչ է իրենից ենթադրում»,–ընդգծեց նա։
Գրիգորյանը նշեց, որ իրենց բարձրացրած մտահոգությունը քաղաքային իշխանությունների կողմից բավարարվել է բանավոր խոստումով։
Պետական օղակները չեն գործակցում կառուցապատողների հետ. Գրիգորյանը` ոլորտի սթրեսների մասին
«Քաղաքային իշխանությունների կողմից ստացանք գործընկերային ձեռքսեղմման խոստում առ այն, որ մեր դիրքորոշումները հաշվի կառնեն։ Պայմանավորվեցինք մասնագիտական հանրության շրջանում դիրքորոշումների հավաքագրման փուլ մեկնարկել և կարծիքներ ներկայացնել։ Ցավոք պետք է արձանագրել, որ ինչպես այս որոշումը, այնպես էլ այլ որոշումներ ոլորտի ներկայացուցիչների հետ որևէ կերպ դեռևս նախագծի փուլում չեն քննարկվել»,–հավելեց խոսքը մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային ասել էին, որ օդում փոշու և այլ աղտոտիչների մեծ քանակության պատճառով մարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, մասնավորապես սրվում են ալերգիաները, սրտանոթային (սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտներ), սուր և քրոնիկ շնչառական հիվանդությունները, թոքի քաղցկեղը և այլն։
Լրահոս
0