https://arm.sputniknews.ru/20230801/hhum-gvortsakalakan-canci-masin-im-khvosqery-karvogh-en-shaharkvel-tvonvojany-gnahatakan-chtvec-63751904.html
ՀՀ–ում գործակալական ցանցի մասին իմ խոսքերը կարող են շահարկվել. Տոնոյանը գնահատական չտվեց
ՀՀ–ում գործակալական ցանցի մասին իմ խոսքերը կարող են շահարկվել. Տոնոյանը գնահատական չտվեց
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ սրտատրոփ սպասում է 5-րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T14:29+0400
2023-08-01T14:29+0400
2023-08-01T14:35+0400
հայաստան
դավիթ տոնոյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63745757_0:0:1600:900_1920x0_80_0_0_5354548fccc94e5511c9dbce4a6e8c44.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում գործող թուրք–ադրբեջանական գործակալական ցանցի մասին գնահատականները կարող են շահարկվել։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։Նրան հարցրին, թե ինչպես կգնահատի հակահետախուզական ուժերի գործունեությունը ՀՀ զինուժում նախքան պատերազմը և ընթացքում, եթե հաշվի առնենք, որ պատերազմից հետո բացահայտվել են տասնյակ մանր դավաճանության դեպքեր, սակայն առ այսօր բացահայտված չեն ՀՀ–ում գործող թուրք–ադրբեջանական գործակալական ցանցը և ռեզիդենտուրան, այդ թվում` ՀՀ ԶՈւ–ում։Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԱԱԾ–ի հետ իր համագործակցությունը, մասնավորապես ռազմական հակահետախուզության հետ, եղել է շատ բարձր մակարդակում։«Բացի այդ, գիտեք, որ գործել է հակառակորդ երկրի հետ կապի համադրման, ինչպես նաև վտանգների, ռիսկերի չեզոքացման կոմունիկացիոն ձևաչափ։ Դա էլ էր կատարվում ԱԱԾ–ի, ընդ որում` պետերի միջոցով։Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված 5-րդ շարասյան գոյությանը, ապա Տոնոյանը հիշեցրեց ժամանակին հրապարակային իր դժգոհությունը այդ մասին։Իսկ ինչ վերաբերում է պատերազմի օրերին ուղղորդված դասալքությանը, ապա Տոնոյանը որպես դրա հիմնական պատճառ մատնանշեց կազմակերպչական խնդիրները, որոնք զորահավաքային կոնցեպտի արդյունք են եղել, և վախը։Հիշեցնենք` Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ–ն պատերազմում պարտվել է միայն այն պատճառով, որ բանակում «5-րդ շարասյուն» է գործել։Օրեր անց` մարտի 23–ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավայրից արձագանքեց Փաշինյանին` նշելով, որ «5–րդ շարասյան» վերաբերյալ նետված թեզը ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63745757_161:0:1361:900_1920x0_80_0_0_1f432a7c80f96005219fb8930db3214e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ տոնոյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան, դավիթ տոնոյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
ՀՀ–ում գործակալական ցանցի մասին իմ խոսքերը կարող են շահարկվել. Տոնոյանը գնահատական չտվեց
14:29 01.08.2023 (Թարմացված է: 14:35 01.08.2023) ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ սրտատրոփ սպասում է 5-րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում գործող թուրք–ադրբեջանական գործակալական ցանցի մասին գնահատականները կարող են շահարկվել։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նրան հարցրին, թե ինչպես կգնահատի հակահետախուզական ուժերի գործունեությունը ՀՀ զինուժում նախքան պատերազմը և ընթացքում, եթե հաշվի առնենք, որ պատերազմից հետո բացահայտվել են տասնյակ մանր դավաճանության դեպքեր, սակայն առ այսօր բացահայտված չեն ՀՀ–ում գործող թուրք–ադրբեջանական գործակալական ցանցը և ռեզիդենտուրան, այդ թվում` ՀՀ ԶՈւ–ում։
«Չեմ կարող գնահատել»,– մեկնաբանությունից հրաժարվեց Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԱԱԾ–ի հետ իր համագործակցությունը, մասնավորապես ռազմական հակահետախուզության հետ, եղել է շատ բարձր մակարդակում։
«Բացի այդ, գիտեք, որ գործել է հակառակորդ երկրի հետ կապի համադրման, ինչպես նաև վտանգների, ռիսկերի չեզոքացման կոմունիկացիոն ձևաչափ։ Դա էլ էր կատարվում ԱԱԾ–ի, ընդ որում` պետերի միջոցով։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված 5-րդ շարասյան գոյությանը, ապա Տոնոյանը հիշեցրեց ժամանակին հրապարակային իր դժգոհությունը այդ մասին։
«Ես սրտատրոփ սպասում եմ 5–րդ շարասյան հետ կապված փաստերի ներկայացմանը, քանի որ եթե նման բան է եղել, ես կուզենայի իմանալ։ Քանի որ 5-րդ շարասյան մասին հրապարակային է ասվել, կուզենայի` որ փաստերն էլ հրապարակային հնչեին»,– ընդգծեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Իսկ ինչ վերաբերում է պատերազմի օրերին ուղղորդված դասալքությանը, ապա Տոնոյանը որպես դրա հիմնական պատճառ մատնանշեց կազմակերպչական խնդիրները, որոնք զորահավաքային կոնցեպտի արդյունք են եղել, և վախը։
Հիշեցնենք` Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսի ժամանակ
հայտարարեց, որ ՀՀ–ն պատերազմում պարտվել է միայն այն պատճառով, որ բանակում «5-րդ շարասյուն» է գործել։
Օրեր անց` մարտի 23–ին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավայրից
արձագանքեց Փաշինյանին` նշելով, որ «5–րդ շարասյան» վերաբերյալ նետված թեզը ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է: