https://arm.sputniknews.ru/20230801/hacahatiki-gvortsarqic-rd-i-durs-galy-hh-nerkrvvogh-cvoreni-gni-vra-chi-azdi-kb-63767081.html
Հացահատիկի գործարքից ՌԴ-ի դուրս գալը ՀՀ ներկրվող ցորենի գնի վրա չի ազդի. ԿԲ
Հացահատիկի գործարքից ՌԴ-ի դուրս գալը ՀՀ ներկրվող ցորենի գնի վրա չի ազդի. ԿԲ
Sputnik Արմենիա
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահը մեկնաբանել է, թե հանրապետության համար հացահատիկային մշակաբույսերի արժեքի վրա ինչ ազդեցություն կունենա Մոսկվայի որոշումը: 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T18:12+0400
2023-08-01T18:12+0400
2023-08-01T18:14+0400
ցորեն
ռուսաստան
գին
հայաստան
հացահատիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45782611_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3dfb0991290975d8dd1cb7c1e4fd0aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը չի ենթադրում, որ այն կարող է ազդել նաև ՀՀ ներկրվող ցորենի գնի թանկացման վրա։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։Նրա խոսքով՝ Մոսկվայի որոշումը, անկասկած, կազդի համաշխարհային գների վրա, բայց Հայաստանի համար հացահատիկի արժեքն անմիջականորեն կապված չէ միջազգային գների հետ, քանի որ ցորենը գրեթե ամբողջությամբ ներկրվում է ՌԴ–ից։ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2022 թ. 2021 թվականի համեմատ հացահատիկի համաշխարհային գների ինդեքսն աճել է մոտ 18%-ով, մինչդեռ ՀՀ–ում ալյուրի և ձավարեղենի գները 2022 թ. աճել են ընդամենը 8%–ով։Իր հերթին ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը նշեց, որ հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել գների անկումը, քանի որ ռուսական շուկայում հնարավոր է հացահատիկի ավելցուկ առաջանալ` արտահանման հետ կապված խնդիրների պատճառով:«Գործընկեր երկրների համար, սակայն, գինը կարող է նվազել։ Բայց դա միակ սցենարը չէ, այլ հնարավոր սցենարներից մեկը»,– ընդգծեց նա։Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:Պուտինը բազմիցս նշել է, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանվել է Արևմուտքի երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակն էր` մատակարարել հացահատիկը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, որն այդպես էլ չիրականացավ։«Յունիստրիմ» համակարգի հետ կապված իրավիճակը հիմա որոշակի կայունացել է. Նուրբեկյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45782611_109:0:1532:1067_1920x0_80_0_0_c1ef08b81b92e8a66797ffd94596b5f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցորեն, ռուսաստան, գին, հայաստան, հացահատիկ
ցորեն, ռուսաստան, գին, հայաստան, հացահատիկ
Հացահատիկի գործարքից ՌԴ-ի դուրս գալը ՀՀ ներկրվող ցորենի գնի վրա չի ազդի. ԿԲ
18:12 01.08.2023 (Թարմացված է: 18:14 01.08.2023) ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահը մեկնաբանել է, թե հանրապետության համար հացահատիկային մշակաբույսերի արժեքի վրա ինչ ազդեցություն կունենա Մոսկվայի որոշումը:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը չի ենթադրում, որ այն կարող է ազդել նաև ՀՀ ներկրվող ցորենի գնի թանկացման վրա։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի որոշումը, անկասկած, կազդի համաշխարհային գների վրա, բայց Հայաստանի համար հացահատիկի արժեքն անմիջականորեն կապված չէ միջազգային գների հետ, քանի որ ցորենը գրեթե ամբողջությամբ ներկրվում է ՌԴ–ից։
«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ գնաճային ռիսկերը, որոնք համեմատելի են միջազգայինի հետ, ՀՀ–ում չեն եղել, ուստի այս անգամ էլ չենք ակնկալվում»,– նշեց Նուրբեկյանը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2022 թ. 2021 թվականի համեմատ հացահատիկի համաշխարհային գների ինդեքսն աճել է մոտ 18%-ով, մինչդեռ ՀՀ–ում ալյուրի և ձավարեղենի գները 2022 թ. աճել են ընդամենը 8%–ով։
Իր հերթին ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը նշեց, որ հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել գների անկումը, քանի որ ռուսական շուկայում հնարավոր է հացահատիկի ավելցուկ առաջանալ` արտահանման հետ կապված խնդիրների պատճառով:
«Գործընկեր երկրների համար, սակայն, գինը կարող է նվազել։ Բայց դա միակ սցենարը չէ, այլ հնարավոր սցենարներից մեկը»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
Պուտինը բազմիցս նշել է, որ ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանվել է Արևմուտքի երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակն էր` մատակարարել հացահատիկը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան, որն այդպես էլ չիրականացավ։