00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է, քանի որ խանգարում է Նիկոլ Փաշինյանի պլաններին. պաշտպան

© Sputnik / Aram NersesyanՄիհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Միհրան Պողոսյան
Բաժանորդագրվել
Ըստ Միհրան Պողոսյանի, Խաչատուրովի նկատմամբ հարուցված գործը զուտ անձնական վերաբերմունք է և չունի որևէ իրավական գործընթաց։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրով մնա կալանքի տակ, քանի որ նրան դիտարկում է որպես դիմադրության օղակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպան Միհրան Պողոսյան։
«Նա մտավախություն ունի, որ Խաչատուրովը կարող է թույլ չտալ, որ նա ստորագրի Հայաստանին ոչ ձեռնտու փաստաթղթեր։ Գրիգորի Խաչատուրովը խանգարում է իշխանության պլաններին, հենց այդ պատճառով էլ գտնվում է կալանքի տակ»- ասաց նա։
Ըստ փաստաբանի, Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված գործը զուտ անձնական վերաբերմունք է և չունի որևէ իրավական գործընթաց։
Նա հիշեցրեց, որ դատարանը որևէ նոր հանգամանք չի մատնանշել, բայց չգիտես ինչու՝ երկարացրել է կալանքի ժամնկետը։ Այս հարցում բազմաթիվ խախտումներ են թույլ տվել, այդ իսկ պատճառով Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խումբը բողոքով դիմել է Վերաքննիչ քրեական դատարան։
«Վերաքննիչում բոլոր խախտումները հատ առ հատ արձանագրվել են։ Բայց Խաչատուրովին կալանքի տակ պահելու իշխանության մոլուցքն ու ցանկությունը այնքան մեծ է, որ նույնիսկ այդ պարագայում, Վերաքննիչ դատարանին, իմ գնահատմամբ, թույլ չեն տվել օբյեկտիվ որոշում կայացնել»,– ասաց փաստաբանը։
Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց. ԶԼՄ
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը այս գործով որոշում չի կայացրել և խախտումների սահմանադրականության հետ կապված դիմել ՍԴ։
«Ի դեպ, այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել կալանավորումից մեկ ամիս անց, քանի որ դատարանը հաշվի է առել, որ կատարված հանցագործության վաղեմության ժամկետը լրանում է նոյեմբերին։ Այս գործի դեպքում էլ այն լրանում է նոյեմբերին, բայց դատարանն այդ փաստը հաշվի չի առնում», - նշեց փաստաբանը։
Փաստաբանը հայտնեց, որ մինչև նոյեմբեր դատարանը կարող է 6 դատական նիստ գումարել, քանի որ դատական նիստերը սկսելու են սեպտեմբերի 6-ից։ Այս ընթացքում, ըստ նրա, հնարավոր չէ քննել քրեական գործի 60 հատորները, որով անցնում է 14 մեղադրյալ և կա 73 վկա։
«Այս ամենը հաշվի առնելով ակնհայտ է, որ հրահանգը ամենավերին օղակներից է»,– ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։
Լրահոս
0